21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանը և Արցախը իշխանությունների սեփականությունը չեն, իրական տերը հայ ազգն է․ պետք է դիմակայենք, որպեսզի չկորցնենք ավելին, քան կորցրել ենք․ Մետաքսե Հակոբյան

Հայաստանյան իշխանություններն իրենց օրակարգում փակել են Արցախի հարցը, և մեզ մի բան է մնում․ գիտակցել, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը իշխանությունների սեփականությունը չեն։ Իրական տերը հայ ազգն է։ Լինելով միահամուռ՝ միասին կկարողանանք այս արհավիրքից դուրս գալ, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը․ հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանն ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, իշխանությունների աչքերն ու ականջները փակ են՝ ընդդիմության առաջարկած լուծումները տեսնելու և լսելու համար, հայկական պետությունների անվտանգությանն ու ապագային միտված առաջարկները մատնվում են անտարբերության։ Զուգահեռաբար, Հայաստանի ղեկավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խաղաղության հակասական օրակարգով նոր մտահոգություններ է առաջացնում։

«ՀՀ իշխանությունները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվում են ամեն ինչ հանուն խաղաղության սկզբունքով՝ միաժամանակ ոտնահարելով ՀՀ, Արցախի, ընդհանրապես՝ հայ ազգի արժանապատվությունը։ Խաղաղությունն, այո, արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակություն ու պետություն, եթե այն չի ոտնահարում ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը», – շեշտեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ անվտանգ ապրելն Արցախի համար միշտ է գոյաբանական խնդիր եղել, այդ անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու համար ծանր ու հաղթական պայքար է մղվել՝ հիմնված գաղափարական արժեքների վրա, սակայն 2018-ին իշխանության եկած ուժը, ըստ Մետաքսե Հակոբյանի, ամեն կերպ ցանկանում է ապացուցել, որ այն ամենը, ինչին հասել ենք, անցնելով 30-ամյա ճանապարհը, սխալ էր։

«Բոլորս ենք փաստում, որ 90-ականներին եղել ենք շատ ավելի վատ վիճակում, բայց մենք կարողացանք հաղթահարել, որովհետև 88-ին ամբողջ ազգը՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք, հավաքվեց մի գաղափարի՝ Արցախ գաղափարի շուրջ։ Եվ 30 տարի շարունակ մենք, այդ գաղափարի շուրջ միավորված մնալով, ապրեցինք, արարեցինք։ Ցավոք սրտի, 2018 թվականին իշխանությունը զավթեցին անդեմ, առանց անցյալի մարդիկ, որոնք առ այսօր կործանելուց հետո մեր հայրենիքը, մեր ազգը, փորձում են մեզ համոզել, որ մենք 30 տարի կամ չենք ապրել, կամ սխալ ենք ապրել, ինչին մենք, իհարկե, պիտի դիմակայենք, որպեսզի չկորցնենք ավելին, քան կորցրել ենք և նաև իրավունք ձեռք բերենք՝ կարողանալու վերադարձնել մեր կորուսյալ, այս պահին գերեվարված հայրենիքը և կարողանալու մեր զոհված, նահատակված հերոսների շիրիմների առջև գլուխ խոնարհելիս ներողություն խնդրել նրանցից», – ասաց Մետաքսե Հակոբյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ