27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 29, 2021

«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Հայկոյի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է Հայկոյի մահվան լուրին և գրել․    Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ… Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով մեղեդի, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով,հոգին մեզ բացելով…. Մաքրամաքուր գնաց… իր խղճի ու տեսակի առաջ մաքուր… Որակով մնաց, ընկեր ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր […]

Նման իրավիճակից խուսափելու համար կրկին դիմում ենք մեր հայրենակիցներին` օր առաջ պատվաստվել. ԱՆ

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող […]

«Ցավոք, նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․․»․ Արմեն Մուրադյանը՝ Հայկոյի մասին

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Հայկոյի այս կատարումը՝ գրելով․ «Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ կովիդի դեմ, սակայն, ցավոք, նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․ Ցավակցում եմ հարազատներին և մեզ՝ տաղանդավոր արտիստ կորցրեցինք․․․»  

«Խնդիրը գերի ընկնելու վա՞խն է, Ալիևի արգե՞լքն է, թե՞ այլ պատճառ կա». Արեգնազ Մանուկյանի հարցը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների Արցախ չայցելելու մասին

Այսօր խորհրդարանում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հրադադարից հետո շարունակվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքերը։ «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Ամենափրկիչ եկեղեցիների դիտավորյալ թիրախավորումը վանդալիզմի դեպքերից է»,- նշեց […]

Մահացել է երգիչ Հայկոն

Միքայելյան հիվանդանոցից տեղեկացնում են, որ քիչ առաջ մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոն։ Նշենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Հայկոն 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է […]

29.09.2020 թ ից հետո այդպես էլ ապրել չստացվեց

Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ տարի առաջ այս օրն էր,  տղե’ս,  երբ պատերազմի դաշտից զանգեց հրամանատարդ ու մինչ ես ներսումս խեղդում էի չարագուշակ մտավախություններս, հեռախոսի մյուս կողմից, ավաղ, ասվում էր, որ թշնամին խոցել է քո հրետանին ու քեզ… Պատերազմի դաշտում տեսախցիկի կադրում հայտնված համեստ հրետանավոր Ալբերտը սիրվեց […]

Մահացել է Նիկոլայ Արությունովը

Վաթսուներեք տարեկանում մահացել է երգիչ Նիկոլայ Արությունովը: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»: Նիկոլայ Արությունովը (Տեր-Հարությունյան) ծնվել է Մոսկվայում: Հայոց ցեղասպանությունից հետո Տեր-Հարությունյանների ամբողջ գերդաստանից կենդանի է մնացել միայն Նիկոլայի պապը՝ Նժդեհը, որը բնակություն է հաստատել Մոսկվայում: Նիկոլայ Արությունովը հայտնի երգիչ, երգահան է, որը պատկանում է աշխարհի հանճարեղ հայերի թվին՝ ըստ «Զարմանահրաշ ազգ հրաշքների աշխարհից» […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 896, մահվան՝ 25 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 896 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 191-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5299 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 28-ի դրությամբ […]

Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին՝ Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև. Վարդան Ոսկանյան

Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին և սանձարձակ հռետորաբանությանը, Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք անմիջապես հաջորդել են այս երկիրը պատած էյֆորիայի ավարտին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ, ի դեմս Թուրքիայի և Պակիստանի, այսպես կոչված, իխվանական («Մահմեդական եղբայրների») համասուննիական առանցքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված