03 Մայիսի, Saturday, 2025
KFC

29.09.2020 թ ից հետո այդպես էլ ապրել չստացվեց

Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ տարի առաջ այս օրն էր,  տղե’ս,  երբ պատերազմի դաշտից զանգեց հրամանատարդ ու մինչ ես ներսումս խեղդում էի չարագուշակ մտավախություններս, հեռախոսի մյուս կողմից, ավաղ, ասվում էր, որ թշնամին խոցել է քո հրետանին ու քեզ…

Պատերազմի դաշտում տեսախցիկի կադրում հայտնված համեստ հրետանավոր Ալբերտը սիրվեց ու դարձավ բոլորինը ու բոլոր տղերքն էլ դարձան  իմը, փոխվեց ընկալումը’ հայրենիքն ու դուք մեկտեղվեցիք։

Ու այս մեկ տարվա ընթացքում, զսպելով մեղքի, դառնության, հիասթափության փոթորիկն իմ մեջ, փորձել եմ ձեւավորել  մշակույթ. մեր անմահացած հերոսին ծաղիկներ խոնարհելու փոխարեն’ ծառայեցնել այդ ծաղկի գումարները մեր հայրենիքի և մշակույթի ամրապնդմանը։
                      VTB բանկ
           AMD 16040116084300
           USD  16040116084301
           EUR  16040116084302
           RUR  16040116084303

Հ.Գ 29.09.2020 թ ից հետո այդպես էլ ապրել չստացվեց։ Խոնարհվում եմ քո առաջ տղե’ս, Ալբերտս, ների’ր, որ չկարողացա  պաշտպանել քեզ, չհասցրեցի լինել կողքիդ» ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ