19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2021

«Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարածք». Արմեն Սարգսյան

Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այն թարգմանաբար. Հայաստանի նախագահը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո երկիրը պետք է նաև աշխատի արտաքին կապերի ամրապնդման ուղղությամբ: Կրթությամբ տեսական ֆիզիկոս և մաթեմատիկոս Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահն է 2018 թվականից: Նրա դերը Հարավային Կովկասի […]

«Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում, որը նախատեսված է «հակառակորդի թիկունքում գործողություններ իրականացնելու համար». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում, որը նախատեսված է «հակառակորդի թիկունքում գործողություններ իրականացնելու համար»: Ադրբեջանը հիմա էլ նմանատիպ խնդիրներ լուծող ստորաբաժանումներ ունի, որոնց մասին մինչև պատերազմն էլ որոշակի պարբերությամբ տեսնանյութեր էր հրապարակվում ու դեռ պարզ չի, թե նոր ստեղծվող ստորաբաժանումը ինչ նոր խնդիրներ […]

«Հակամարտությունը դադարեցվել է Ռուսաստանի վճռական ներդրման շնորհիվ»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվել է Ռուսաստանի վճռական ներդրման շնորհիվ»: Այս մասին նա հայտարարել է միջազգային անվտանգության միջազգային մոսկովյան IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում: «Ռուսաստանցի խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», – ասել […]

«Մեզ հաջողվել է Հայաստանից ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել: «Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,- Haqqin.az-ի փոխանցմամբ` ասել է […]

Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի զարմացեք, որ “դրսից” բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:   Դեռ ընտրություններից առաջ եմ մի քանի անգամ հրապարակավ ասել, որ նրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր Հայաստանում իրավիճակը կայունացնելու և գոլորշին թողնելու համար: Դրսից որոշել են ընտրություններ […]

Կապիտուլյանտ, համերաշխությունից էիր խոսո՞ւմ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Շնագայլի/շակալի/ նման հարձակվել են Օձունի համայնքապետի վրա։   Կապիտուլյանտ, համերաշխությունից էիր խոսո՞ւմ։   Խստագույնս պատժել խուլիգաններին»:

«Սյունիքի 35/30 (Եղվարդ գյուղ) ընտրատեղամասի «Հայաստան» դաշինքի 4 ձայները վերահաշվարկի արդյունքում դարձել են 49». Էդուարդ Հովհաննիսյան

Էդուարդ Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ‼️ Սյունիքի 35/30 (Եղվարդ գյուղ) ընտրատեղամասի «Հայաստան» դաշինքի 4 ձայները վերահաշվարկի արդյունքում դարձել են 49: Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է «Հայաստանի Եվրոպական» կուսակցության օգտին»:

Համացանցում տարածվում է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Օպերացիայի մանրամասներն ամբողջովին ներկայացնում է Սամվել Բաբայանը

Ադրբեջանական յութուբ-ալիքներում տարածվում է մի տեսանյութ, որը ձայնագրվել է Ստեփանակերտում՝ բունկերում, պատերազմի ժամանակ: Անհասկանալի է, իհարկե, թե ո՞վ կարող էր հնարավորություն ունենալ գերգաղտնի օբյեկտում ձայնագրություն անել ու տարածել այն: Ի դեպ, ավելի վաղ՝ հունիսի 18-ին, այդ տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև Փայլակ Առաքելյան անունով օգտատերը, ով գրել էր՝ «2020թ. նոյեմբերի Շուշիի օպերացիան (չիրականացված), որը փոխելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի