20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2021

Երեխայիս որ կորցրի, քեզ չուզեցի կորցնել, շնորհակալ եմ. զոհվածի մայրը` Եռաբլուր այցելած Փաշինյանին (տեսանյութ)

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն: Փաշինյանին մոտեցան նաև զոհված զինծառայողների ծնողներ: Մայրերից մեկը, Փաշինյանին մոտենալով, ասաց, որ սկզբից մինչև վերջ եղել է նրա կողմից: «Երեխուս որ կորցրի, չուզեցի քեզ կորցնեմ, ես շատ հույսեր ունեմ: Ցավս մի քիչ թեթևացավ, որ դու մնացիր, շատ շնորհակալ եմ»:

Հայաստանում ընտրություններն անցկացվել են բաց, արդար և օբյեկտիվ. ԱՊՀ դիտորդական առաքելություն

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել, Երևանում ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները՝ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։ «Ընդհանուր կարծիքն այն է, որ ընտրությունները սկսվել են առանց աղմուկի և նյարդայնության: Պատրաստվել է կոլեգիալ վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը […]

Հուսով եմ՝ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային դիրքերը. Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: «Ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին […]

Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին․ Կարին Տոնոյան

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: 15,534 մարդու առջև այսօր խոնարում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը: Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում. շարունակում […]

Փաշինյանի հաղթանակը «հուսահատության ախտանիշի» հետեւանք է. Լուկյանովը

Ռուսաստանցի քաղաքագետ, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը Հայաստանի ընտրություններում «հուսահատության ախտանիշի» հետեւանք է: «Նրա հաջողությունը, մեղմ ասած, հուսահատության ախտանիշ է: 2020-ի աշնան դեպքերից հետո քվեարկել նույն առաջնորդի օգտին, ում օրոք այդ ամենը տեղի ունեցավ, նշանակում է խոստովանել, որ ընտրություն չկա, իսկ մնացած բոլորն էլ ավելի վատն են: […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք, մահացել է 1 մարդ

Հայաստանում հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224253 դեպքի: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1152631 վերջին մեկ օրում` 2768 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2547 պացիենտ. Մեկ օրում նվազել […]

New ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն. Ինչ պետք է անի ընդդիմությունը ԱԺ-ում ըստ Ստեփան Դանիելյանի

Ինձ թվում է, որ new ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, սուս ու փուս վերցնում ենք մանդատներն ու գնում եք խորհրդարան։ Հիմա խիպիշներ չեք սարքում, ՔՊ-ն կրել ա, մի քիչ ավել ադմինիստրատիվ լծակ, մի քիչ պակաս, մեծ հաշվով պատկերը […]

«Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներին։ «Նեղվա՞ծ եմ` այո))).. Կոտրվա՞ծ` ոչ… Ես ամաչելու բան չունեմ`մնացի նույնը: Վերջին գրառումս պաուզայից առաջ։ »»»Օնիկ Գասպարյանը ոնց ա? Դատը կրեց? »»»Սյունեցիք ո՞նց են: Ուրախ եմ ձեր համար))).. Էլ սահմանից չխոսաք էլի… »»»..բանակը ոնց ա? Վաղը երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 […]

Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

Այն, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նորաստեղծ միավոր էր, խիստ սահմանափակ ռեսուրսներով, և շանսերը բարձր չէին այս գերլարված մրցապայքարում, հասկանալի է, բայց որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի