25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին․ Կարին Տոնոյան

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: 15,534 մարդու առջև այսօր խոնարում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը: Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում. շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները, շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը, շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերի իրականացումը սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն: Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ: Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: «5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները:

Կարին Տոնոյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ