26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2021

Ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող կանանց նկատմամբ /Տեսանյութ/

Ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել կառավարության շենքի մոտ ակիցա իրականացնող կանանց նկատմամբ:Ակցիայի մասնակից կանանցից մի քանիսին փորձում են ուժով բերման ենթարկել:

Ամենակայունը, զորեղն ու արժեքավորը բոլոր ժամանակներում՝ մայրական սերը և հոգատարությունը

ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորական խոսք է հղել: «Ամենակայունը, զորեղն ու արժեքավորը բոլոր ժամանակներում՝ մայրական սերը և հոգատարությունը: Աստված պահապան բոլոր մայրերին: Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին»: Երրորդ նախագահի գրասենյակը նաեւ լուսանկարներ է տարածել, որտեղ Սերժ Սարգսյանը մոր հետ է:      

Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը

Թուրքական մամուլում ակտիվ քննարկվում է ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման: Դրա վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Ալի Չընարը: Վերջինս, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներից ստացած տեղեկատվությանը, հայտնել է, որ Բայդենը ցեղասպանությունը չճանաչելու պատճառ չունի:  Նա հիշեցրել է, որ Բայդենը քարոզարշավի ժամանակ էլ […]

«Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին»․ թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ «Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ […]

Դժվարին այս օրերին զորակցություն ենք հայցում պատերազմի կորուստների ցավը կրող մայրերին, քույրերին, դուստրերին. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առթիվ: Ներկայացնում ենք ուղերձի տեքստը. «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության եւ սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգեւի եւ լիառատ պահի սերն […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1025, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1025 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198 898-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 3647 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 7-ի դրությամբ […]

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր

 Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի