19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2021

Շատերը չեն հասկացել, թե ինչ է բարբաջել Մակունց-խանումը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Թուրքադիզայն ուսապարկերի պահեստապետ, որպես դեսպան շուտով ԱՄՆ արտահանվող մայր-ուսապարկ Լիլիթ Մակունցը այսօր Աժ-ում առաջին հայացքից մի խուճուճ բան է ասել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. “Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար”:   Շատերը չեն հասկացել, թե ինչ է բարբաջել Մակունց-խանումը: […]

2018-ից ի վեր մերժված ուղղությունները. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը  ֆեյսնժբուքյան իր էջում գրել է.   «2018-ից ի վեր մերժված ուղղությունները.   1. քայլ արեցին մերժեցին Սերժին. 2. քայլ արեցին մերժեցին ՀՀԿ-ին. 3. քայլ արեցին մերժեցին Հայոց բանակը. 4. քայլ արեցին մերժեցին Հայ Առաքելական Եկեղեցին. 5. քայլ արեցին մերժեցին ավանդական ընտանիքը. 6. քայլ արեցին մերժեցին հայկական մշակույթը. 7. քայլ արեցին մերժեցին Հայոց լեզուն. […]

Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսից մահացած անձանց

Առողջապահության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխույթան նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է դիահերձել կորոնավիուրսի հետևանքով մահացած անձանց: Նախագծում ասվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ է դարձել, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից […]

Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենան Վլադիմիր Պուտինի բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։ Հանդիպմանը նախատեսվում է քննարկել 2020-ինոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով  հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես ‘ […]

«Այն հարաբերությունը, որը ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, չի կարելի բարեկամական կոչել». Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է մատուցել Եռաբլուրում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, որ նույնպես Եռաբլուրում էր, լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց, որ իրենց համար անսպասելի չէր հայկական եկեղեցիները պղծելու, հուշարձանները քանդելու և վերացնելու Ադրբեջանի գործելաոճն ու քաղաքականությունը: «Մենք Ադրբեջանի պետական քաղաքականությանն այդ առումով նոր չէ, որ պետք […]

Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն. ահազանգում է ԵԽ պատգամավորը

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն մտահոգված է հայկական ժառանգության պահպանության հարցով Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք 2020 թվականի նոյեմբերից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին ԵԽ պատգամավորը գրել է La Croix-ում հրապարակված հոդվածում: Լուազոն արձանագրել է, որ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, […]

Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները աճել են 5,2 տոկոսով, իսկ սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների գները աճել են 7,2 տոկոսով։ Հատկապես մտահոգիչ է առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը։ Մասնավորապես՝ 1․ Մրգի շուկայում 2021թ. մարտին 2020թ. […]

Փաշինյանը ծախել է հողերը, իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը. զոհված կամավոր Արման Օհանջանյանի վերջին նամակը՝ մորը

 «Փաշինյանը ծախել է հողերը, իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը». զոհված կամավոր Արման Օհանջանյանի վերջին նամակը՝ մորը 44-օրյա պատերազմում զոհված 23-ամյա կամավոր Արման Օհանջանյանի վերջին նամակն է մորը։ «Պռոստը գիդա, փաշինյանը ծախալ ա էս հողերը ու իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը»,-զոհվելուց առաջ գրել է Արմանը: «Արմանն արմատներով Արցախից էր ու պատերազմը սկսվելու […]

Սուրեն Գրիգորյանին կփոխարինի ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, մանդատը վայր դրած  Սուրեն Գրիգորյանին կփոխարինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ մարտի 23–ին, Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ ԱԺ նախագահն այսօր արդեն հայտարարություն է տարածել, որ Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է Արդարադատության նախարարի տեղակալ։ Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի