13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսից մահացած անձանց

Առողջապահության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխույթան նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է դիահերձել կորոնավիուրսի հետևանքով մահացած անձանց:

Նախագծում ասվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ է դարձել, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

Նշենք, որ մինչ այժմ ԱՆ-ն առանց դիահերձման էր հայտնում, որ անձը մահացել է կորոնվիրուսից և/կամ ունեցել է նաև ուղեկցող հիվանդություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ