19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 29, 2020

Էրդողանի վիճակը բարդանում է․ Փաստ

Շատ փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ վերջին շրջանում առավել հիստերիկ ու ամբարտավան կեցվածքի պատճառներից մեկն էլ ներքին չափազանց անկայուն վիճակն է, որն օրեցօր ավելի է բարդանում: Նախ՝ թուրքական լրատվամիջոցների տարբեր տեղեկություններից պարզ է դառնում, որ այստեղ լուրջ ներքաղաքական բախումներ են սկսվել, որոնք սպառնում են առավել խորանալ. ինչպես ասում են՝ քաղաքական ուժերը պարզապես իրար «միս են […]

Երեւանը երբեք չի համաձայնի, որ Անկարան ինչ-որ դեր խաղա կարգավորման գործում

Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի դերն առանցքային է լինելու, հայտարարել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական, երկրի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել   էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների  տեղակայումը    կարող էր Ելք դառնալ ստեղծված իրավիճակից եւ    կոչ էր արել   ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային աջակցել Ղարաբաղում  Ռուսաստանի  խաղաղապահ  ջանքերին: «Ռուսաստանը անվտանգության եւ կայունության երաշխավորն է։ Իսկ Թուրքիան այդ դեպքում ապակառուցողական ուժ է։ Երեւանը  երբեք չի համաձայնի, որ  Անկարան ինչ-որ դեր խաղա կարգավորման գործում։ Նրա համար  կարևոր չէ նույնիսկ  Ադրբեջանը,  Թուրքիային հետաքրքրում է միայն Օսմանյան կայսրության վերստեղծումը»,- «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում ասել է Հարությունյանը։ Նա հայտարարել է, որ  պատմականորեն այնպես է ստացվել, որ հենց  Ռուսաստանն է ապահովել  խաղաղություն  տարածաշրջանում.  «Հենց որ գալիս էր  Թուրքիան, ապա  այստեղ արյուն էր թափվում»:  

Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։ Թեժ մարտեր է մղվում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում

Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։  Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»։ 

Արցախի սահման են տեղափոխվում նեոֆաշիստական «Գորշ գայլերի» զինյալները, ահաբեկչության օջախ Պակիստանի գրոհայինները․ Փաստ

Միջազգային ահաբեկչությունը չարիք է, որը սահմաններ չի ճանաչում և իրենից գլոբալ սպառնալիք է ներկայացնում։ Այս տեսանկյունից Արցախյան հակամարտության գոտում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկիչ գրոհայինների տեղակայումը վտանգավոր է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների համար։ Դրանով է պայմանավորված, որ Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանը և այլ երկրներ իրենց անհանգստությունն են հայտնել հակամարտության գոտում Սիրիայից […]

Կեսգիշերից հետո «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի