27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2020

Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին որպես միջնորդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին, տեղեկացրել են լրագրողները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության գործում, սակայն չի հայտնել՝ խոսել է արդյոք նա երկրների առաջնորդների հետ»,-հաղորդել են լրագրողները: Ուրբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ հանդիպելու […]

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. կիրառվում է ռազմական ավիացիա

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը, հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նշվում է, որ քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։

Ադրբեջանը գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, այս մասին հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

Արայիկ Հարությունյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են: […]

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դուրս բերել վարձկան գրոհայիններին Ղարաբաղյան հակամարտության գոտուց

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը և Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ուրբաթ ընդգծել են գրոհայիններին Ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում են արտաքին գերատեսչությունից՝ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։  «Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան […]

«Նման իրավիճակն անհանդուրժելի է». կորոնավիրուսով պայմանավորված՝ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ […]

«Բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է»․ Գագիկ Ծառուկյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերներ. Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը: Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու […]

Տեր ողորմեա, Տեր ողորմեա ․․․ /տեսանյութ/

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն: Եւ հիւանդաց բժշկութիւն, Ննջեցելոց արքայութիւն: Արի՛ Աստուած հարցն մերոց, Որ ապավենդ ես նեղելոց: Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց Լե՛ր օգնական ազգիս Հայոց: Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված