25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 13, 2020

«Իսկ մայրը սպասում է…»․ Ավրաամ Ռուսոն երգ է նվիրել հայ զինվորին /տեսանյութ/

Ռուսական էստրադայի հանրահայտ աստղ Ավրաամ Ռուսոն, ով բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ հպարտանում է իր հայկական ծագումով, երգ է նվիրել զինվորին։ «Իսկ մայրը սպասում է…»,- երգում է Ռուսոն։    

Ի՞նչ հետեւություններ կարելի է անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո տարածել են հերթական հայտարարությունը։ Ի՞նչ հետություններ կարելի է անել այս հայտարարությունից։ Համանախագահների հայտարարությունը, ինչպես նաև վերջին շրջանի զարգացումները հերթական անգամ ապացուցեցին, որ այս ընթացքում Ռուսաստանը՝ ինչպես ՄԽ համանախագահի կարգավիճակով, այնպես էլ երկկողմ ձևաչափով, ԼՂ հակամարտության […]

Լապշին. Խայտառակված Ալիևի հետ կապված տրագիկոմեդիան շարունակվում է

Իլհամ Ալիևի հետ կապված տրագիկոմեդիան շարունակվում է։ Հիշեցնենք՝ նա շտապել է հայտարարել, որ ադրբեջանցիները վերցրել են Հադրութը, ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Չորս օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հադրութը վերցված է, այն դեպքում, երբ դա սուտ էր, և, Ալիևի համար ցավոք, քաղաքը ոչ միայն չէր գրավվել, այլ այնտեղ էին ռուսական […]

Սերգեյ Լավրովը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Եվրամիության նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջև հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքէջը: Բորելը Լավրովին ներկայացրել […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ ապահովել մարդասիրական հրադադարը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ-ից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Սթեֆան Վիսկոնտի եւ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆեր) հանդես են եկել հայտարարությամբ՝ «Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման ուղղությամբ՝ […]

Ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու պատերազմի ընթացքում Ադրբեջան զենք տեղափոխող ցանկացած ինքնաթիռ. Արմեն Աշոտյան

Եթե միջազգային հանրությունն ի զորու չէ պարտադրել դադարեցնել զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու պատերազմի ընթացքում Ադրբեջան զենք, զինամթերք և սպառազինություններ տեղափոխող ցանկացած ինքնաթիռ, նախապես այդ մասին հայտարարելով, ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մեր հայրենակիցների անվտանգությունն ու կյանքը ապահովելու այլ միջոց «աշխարհը», կարծես, մեզ չի թողնում», – […]

Գևորգ Կոստանյանը պատրաստակամ է մեկնել Արցախ․ Փաստաբանները դիմել են դատարանին

«Գևորգյան փաստաբանական գրասենյակը», որը զբաղվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի շահերի պաշտպանությամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ նախկին զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը պատերազմը սկսելու պահից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, պատրաստակամություն է հայտնեց անհապաղ վերադառնալ Հայրենիք, մեկնել Արցախ և իր գործնական ու մասնագիտական հմտություններն օգտագործել ի […]

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Պարգև Սրբազանն այցելել է վիրավոր զինվորներին ու աղոթել նրանց համար

Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։ Աղոթք է բարձրացվել նրանց շուտափույթ առողջության համար։ Սրբազանը բժիշկներին մաղթել է ուժ ու կորով, որպեսզի «իրենք առավել զորացած դարմանեն զինվորների վերքերը»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի