20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 30, 2020

«Ասել եմ՝ հա, տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն  երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ: «Մենք՝ կանայքս պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա […]

«Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում… Մարդ են ոչնչացնում, ավտո, ամբողջ զորամաս, C-300 ՀՕՊ դիվիզիոն, քաղաք…». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում, խոցել, շարքից հանել, վնասել չկա, միայն ոչնչացնել: Մարդ են ոչնչացնում, ավտո, ամբողջ զորամաս, C-300 ՀՕՊ դիվիզիոն, քաղաք և այլն: Չգիտեմ դա ախորժակից է թե խելքից»։    

Թուրքիայում քննարկվում է Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունը

Թուրքական «Milliyet» թերթի կայքում «Հայաստանի թիրախներին հարվածում է Bayraktar-ը» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձ է կատարավում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություններին։ Bayraktar TB2-ը թուրքական արտադրության և հարվածային նշանակության անօդաչու թռչող սարք է (ԱԹՍ)։ Հրապարակման մեջ հիշեցվում է Թուրքիայի արտգործանախարարության այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանին կօգնեն այնպես, ինչպես որ վերջինս կցանկանա։ Նման ձևակերպմամբ աջակցության ուղերձն օրակարգ […]

Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան

Թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրն արձագանքել է թուրքական «Show TV» հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին։ Լուրերի մեկնաբան Էջե Ուները, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին Քարդաշյանի խոսքերին, նշել էր. «Քիմ Քարդաշյանը շատ է սիրում էկրաններից ցույց տալ իր մեծ «սկզբնաղբյուրը» և բոլորս մոտիկից տեսել ենք […]

Ադրբեջանի ուժայինները պատերազմին դեմ արտահայտվող ակտիվիստի են ձերբակալել

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ ցանկացած խաղաղասիրական  կամ գործողությունների դադարեցման շուրջ գրառումներ կատարելու փորձերը իսկույնևեթ արժանանում են Ադրբեջանի ուժային կառույցների բիրտ ճնշմանը: Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար, փոխանցում է ermenihaber-ը։ Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի անվտանգության ծառայությունները մուտք գործում […]

Տեր, հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտում են Ադրբեջանին ու Թուրքիային Արցախի դեմ ռազմական հարձակման և այն դեպի Հայաստան ընդլայնելու համար

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ ինչպես Սենատից, այնպես էլ՝ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային համագումարը: «ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ […]

Ինչ պատիժ է սպասվում զորահավաքից խուսափողներին․ Հրապարակ

Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք։ Սակայն քչերը գիտեն, որ զորահավաքից խուսափելը քրեորեն պատժելի արարք է։ Այսպես․ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածը սահմանում է՝ այն քաղաքացիները, ովքեր պատերազմի, ռազմական դրության պայմաններում խուսափում են զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից, պատժվում են ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով։ Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

Այս պատերազմն իր անունն ունի՝ «Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»․ իսրայելցի գործիչ․ Ժողովուրդ

Այս պատերազմն իր անունն ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի: Օաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր էսկինը: Ինչպես հայտնի է, Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առա­ջին օրերից միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքում է դեպքերին, դատապարտում Ադրբեջանի գործողությունները: Եվ ահա, միեւնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, թե Իսրայելն այս պատերազմում կանգնած է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի