20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2020

Պետք է հնարավորություն ունենալ հասկանալ, թե ինչու ու որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում. Վարչապետ

Մինչև 2050 թվականը 1 շնչի հաշվով պետք է ունենանք աշխարհի ամենամարտունակ բանակը, Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր մի զինվորը իր սպառազինության, տեխնիկայի, անհատական պատրաստվածության մակարդակով պետք է լինի ամենամարտունակը, մեկ շունչ ի՞նչ է նշանակում, որ մեր մեկ զինվորը, օրինակ, կարող է դիմակայել պոտենցիալ հակառակորդի յոթ կամ տասը […]

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական […]

Հայոց պետականությունը 29-ը չէ 290 կամ 2900 տարի էլ կդիմանա, եթե ավանտյուրիստները չգան ու չասեն. ոչինչ արված չէ, ստիպված ենք սկսել 0-ից․ Հրանտ Բագրատյան

Հայոց պետականությունը 29-ը չէ 290 կամ 2900 տարի էլ կդիմանա, եթե պետականությունը վեր դասվի ամեն ինչից, դրա կառուցման գործընթացը լինի շարունակական։ Եթե ավանտյուրիստները չգան ու չասեն. ոչինչ արված չէ, ստիպված ենք սկսել 0-ից։ Այս մասին իր ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ շնորհավորելով ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ […]

Երեւանի չարդարացված սպասողական պահվածքը խրախուսում է Էրդողանին. «Վերնատուն»

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի հերթական քննարկումը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի հարակից տարածաշրջաններում, հատկապես ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական խնդիրներում Թուրքիայի կտրուկ ակտիվացող ագրեսիվ քաղաքականությանն ու գործողություններին: Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների աշխարհաքաղաքական վտանգավոր հետևանքներին։ Փաստվել […]

Այս իշխանությունը ոչ թե չի ցանկանում, այլ չի կարողանում, չի պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է երկիր կառավարել և՛ ներսում, և՛ դրսում

Թագավարակի պիկը ենթադրաբար անցավ, բայց առջևում սոցիալական անկման պիկն է` ձմեռնամուտի ժամանակացույցով պայմանավորված: Եթե դեղ ու դարման չունեցող վարակը պատահական ու անզգույշների ընտրություն էր կատարում, ապա սոցիալական ճգնաժամն առավել մասսայական բնույթ է կրելու` խտրականության ու զգուշավորության միջոցառումները շրջանցելու սկզբունքով: Դիմակ կրելու, ախտահանվելու, տանը նստելու պայմաններն անօգտակար են լինելու, քանի որ սոցիալական ճաքն ու ճեղքվածքը սողոսկելու […]

Անկախությունը բլոտ-ռեբլոտ չի, որ բռնես ու քեզանից գոհ նստես աթոռին

Մոտեցիր ինձ: Մոտ եկ: Կանգնիր կողքիս: Ձեռքդ դիր ափիս մեջ: Այսպես: Ուզում եմ ուսդ հպվի ուսիս: Այս որքան ես մեծացել: Մեջքդ շտկիր, քեզ ասելիք ունեմ: Դու գիտես, թե որքան եմ սիրում քեզ: Խոսելն իսկ ավելորդ է: Գիտես, որ ամեն ինչից թանկ ես ինձ համար: Բոլորից թանկ: Գիտես, որ կյանքս քոնն է: Հոգիս էլ: Կանգնիր կողքիս: […]

«Անկախությունն այն ազգերին է տրվում, որոնք իրենց պատմությամբ, նվաճումներով ու կորուստներով, ինքնիշխան ապրելու համառությամբ վաստակում են այդ գերագույն իրավունքը»

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախությունն այն ազգերին է տրվում, որոնք իրենց պատմությամբ, նվաճումներով ու կորուստներով, ինքնիշխան ապրելու համառությամբ վաստակում են այդ գերագույն իրավունքը: 20-րդ դարը, որ երևի ամենաողբերգականն էր հայոց կենսագրության մեջ, մենք ամփոփեցինք անկախության վերանվաճումով և Հայաստան պետության հռչակումով: Արցախյան ազատամարտով և Հայաստանի Հանրապետության հռչակումով մենք թոթափվեցինք գոյատևելու […]

«Այս պահին անվտանգային սպառնալիքներն ակնհայտորեն մեծացել են»․ փորձագետ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները ոչ միայն փաստում, վերահաստատում են բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակի մասին, այլ պարզորոշ կերպով ահազանգ հնչեցնում մեծացող անվտանգային սպառնալիքների մասին: Որպես առաջնային քայլ համապատասխան ինստիտուտներին, իրավասու կառույցներին առաջարկում եմ՝ Առաջին, էականորեն մեծացնել այս փուլում պահեստազորազորային կազմի հավաքների մասնակիցների թիվը: Երկրորդ, աշխարհազորայինների մասին օրենքն […]

«Հաղթում է նա, ով ապավինում է խելքին, փորձին, ուժին ու ամենակարևորը՝ ազգային ոգուն և Աստծուն»․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, որում ասված է․ «Այսօր փառահեղ տոն է. 29 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը միաձայն «այո» ասաց անկախ պետականությունը վերականգնելու համազգային վճռականությանը՝ հավատով, որ ստեղծելու ենք ժողովրդավարական, տնտեսապես հզոր, անվտանգ ու մրցունակ պետություն։ Հայրենիքը, պետությունը և պետականությունը բարձրագույն արժեքներ են։ Հազարամյակներ շարունակ մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի