19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2020

Հագուստ և կոշիկ ներկրողները դարձյալ կառավարության մոտ են․ ուղիղ

Կառավարության դիմաց տեղի են ունենում միաժամանակ մի քանի ակցիաներ։ Բողոքի ակցիա իրականացնողներից են նաև հագուստ և կոշիկ ներկրողները, որոնք բողոքում են մաքսաոտուրքի ավելացումից և պահանջում են աշխատել նախկին պայմաններով։ Ակցիաներն առաջարկում  ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք մեկ օրում. մահացել է 1 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45326 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 227809, վերջին մեկ օրում` 3250 նոր թեստավորում:  Փաստացի այս պահին բուժվում է 2908 պացիենտ, վերջին մեկ […]

Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ. Իոաննիսյան

Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ԿՀ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եթե պատգամավորը տարակարծիք է նախարարի հետ, ապա այդ տարակարծությունը պետք է վերածվի նիստերի դահլիճում դեբատի: Դա նորմալ է, դա սահմանադրական է, դա ժողովրդավարական է: Բայց ե՞րբ […]

ժողովրդին սեր խոստովանել, բայց այդ ժողովրդի տարբեր հատվածներին մամլիչի տակ ճզմել. «Հրապարակ»

Ժողովրդի անունից և ժողովրդի համար իշխանության եկած մարդիկ 2 տարում բազմիցս ապացուցել են, որ ժողովրդի հոգսն իրենց հոգսը չէ։ Ժողովրդին ամեն օր կարելի է սեր բացատրել, բայց այդ ժողովրդի տարբեր հատվածներին մամլիչի տակ դրած ճզմել։ Ժողովուրդ չե՞ն այն բոլոր մարդիկ, ովքեր ստիպված են լինելու հաջորդ տարվանից բարձր գույքահարկ վճարել, չնայած նրանց եկամուտներն այս ընթացքում ոչ […]

Ապրիլյան պատերազմի միֆերը քանդված են. «Հրապարակ»

«Քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին։ Այն դեռ պատրաստ չէ, վերջնական տեսքի է բերվում, սակայն կուլիսներում բուռն խոսակցություններ են ծավալվել՝ ի վերջո ո՞ւմ համար և հանուն ինչի՞ ստեղծվեց այն։ Նիստերն անցել են փակ ռեժիմով, ո՛չ լրագրողները, ո՛չ հանրությունը հնարավորություն չի ունեցել հետևելու դրանց ընթացքին։ Այդուհանդերձ, հիմք ընդունելով հրապարակային հայտարարությունները՝ […]

ԱԱԾ տնօրենի տեղակալը ձեռք է բերել Մինասյանին կալանավորելու համաձայնությունը․ «Հրապարակ»

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրեական գործով կրքերը չեն հանդարտվում։ ՊԵԿ քննչական վարչությունը ներկայացրել է նրան կալանավորելու վերաբերյալ արդեն 4-րդ միջնորդությունը, որի քննությունը նշանակված է այս շաբաթ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեռևս օգոստոսի 21-ին դատախազությունը հետ էր վերցրել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, քանի որ վստահ չի եղել, որ գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը չի մերժի այն՝ անհիմն […]

17․2 տոկոս․ Փաշինյանի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել․ «Փաստ»

«Գաղտնիք չէ, որ պարբերաբար, հատկապես, այսպես կոչված, «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով` վերջերս իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։ Ըստ մեր աղբյուրների` երեք հարցումների տվյալները գրեթե նույնական են. համաձայն դրանց, Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում […]

Տուգանված քաղաքացիների մեծ մասը հրաժարվում է վճարել․ «Ժողովուրդ«

«Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև օգոստոսի 27-ը դիմակ չդնելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե դիմակներ կրելու պարտադիր պահանջից հետո քանի անձ է տուգանվել, և քանիսն են վճարել այդ տուգանքը։ Ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի