05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԱԾ տնօրենի տեղակալը ձեռք է բերել Մինասյանին կալանավորելու համաձայնությունը․ «Հրապարակ»

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրեական գործով կրքերը չեն հանդարտվում։ ՊԵԿ քննչական վարչությունը ներկայացրել է նրան կալանավորելու վերաբերյալ արդեն 4-րդ միջնորդությունը, որի քննությունը նշանակված է այս շաբաթ։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեռևս օգոստոսի 21-ին դատախազությունը հետ էր վերցրել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, քանի որ վստահ չի եղել, որ գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը չի մերժի այն՝ անհիմն լինելու հիմքով։ Դեռ այդ ժամանակ իրավապահները՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանի ղեկավարությամբ, որոշել էին Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մակագրել Մանվել Շահվերդյանին, որը համակարգում հայտնի է նրանով, որ 11 տարի աշխատել է որպես թավշյա իշխանությունների սիրելի դատավոր Արտուշ Գաբրիելյանի օգնական։

Սակայն կալանքի միջնորդության մուտք արվելու օրը՝ սեպտեմբերի 3-ին, Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մոռացել է, որ նշված միջնորդությունը պետք է մակագրեր Մանվել Շահվերդյանին և այն մակագրել է նորանշանակ դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դրանից անմիջապես հետո Մկրտչյանը զանգել է Մելիքսեթյանին և խնդրել վերադարձնել գործը, ինչին հաջորդել է Մելիքսեթյանի գրավոր դիմումը՝ ուղղված Մկրտչյանին` Մինասյանին կալանավորելու միջնորդությունը վերամակագրելու խնդրանքով։

«Մեր տեղեկություններով` Մինասյանին կալանավորելու համաձայնությունը դատավոր Մանվել Շահվերդյանի հետ ձեռք է բերել անձամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը նախկին իշխանությունների օրոք ԱԱԾ քննչական վարչության պետն էր, մտերիմ հարաբերություններ ուներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ և ԱԱԾ-ում Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից էր»,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ