25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2020

Հայաստանում կորոնավիրուսի 59 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1867 է, մահվան դեպքերինը՝ 30

Ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 866 քաղաքացի, փաստացի բուժվում է 971-ը:   Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 մարդ։

«Տարաբնույթ միաբջիջ «խմորիչներին» կդրդեմ ոտքի տակ չընկնել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փեխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակեցի այն մասին, որ Եվրոպական Միության մակրոֆինանսական աջակցության ծրագրով բաշխվել է մոտ 3 մլրդ € եւ Հայաստանն այս ծրագրով որեւէ աջակցություն չի ստացել։ Գրառմանս հետեւած իշխանական եւ մերձիշխանական շրջանակների բուռն ու ցավոտ արձագանքը վկայեց այն մասին, որ հերթական անգամ հարվածս հասել […]

«Փաշինյանի ֆազն ու նոլը խփել է․ նրա տարիների շանտաժը Սերժ Սարգսյանը զրոյացրեց»․ Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Ապրիլի 24-ի միջոցառումների մասին՝ ասաց․ «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո՛, հակադրեցինք այդ ընկալումն այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ. ժամանակին ոմանք չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել։ Ազգային-ազգային ասելով՝ […]

Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի հարմար թեկնածու չի գտնում․ «Հրապարակ»

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է մարտի 23-ին ռեկտոր ընտրեր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Առերեւույթ՝ պատճառը արտակարգ դրությունն է։ Ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն ասում է․ «Քանի որ արտակարգ դրության պատճառով հավաքները արգելված են»։ Սակայն լուրեր կան, որ ընտրությունը որոշել են հետաձգել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախ, որովհետեւ իշխանությունը հարմար թեկնածու չի գտնում, եւ մի խանգարող հանգամանք […]

Ո՞վ է Հ1-ի տնօրենի պաշտոնի թեկնածուն․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, անցած շաբաթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել իր պաշտոնից: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ապագա տնօրենի հարցը: «Փաստ» թերթի տեղեկություններով, հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում իշխանական օղակներում ակտիվորեն շրջանառվում է Վազգեն Ավետյանի անունը։ Վերջինս երկար տարիներ ղեկավարել է ոլորտային GfK եւ Nielsen միջազգային կազմակերպությունները, մատուցել է խորհրդատվական ծառայություններ մեդիա […]

Էդ փողը մեզ էլ ա պետք․ «անապահով» իմքայլականները չեն փոխանցել գումարը․ «Հրապարակ»

«Խորհրդարանում «Իմ քայլը» նոր փորձության առջեւ է կանգնել. մարտ ամսվա պարգեւավճարները սրտի մրմուռով փոխանցել են կորոնավիրուսի ֆոնդին, բայց պատերի տակ դժգոհում են․ «Արսեն Թորոսյանն իր ընկերներին փայ-բաժին հանի, մենք պարգեւատրումից զրկվենք»։ Ընդ որում, «Իմ քայլի» մի քանի «անապահով»  պատգամավորներ չեն փոխանցել այդ գումարը, ինչը մյուսների մոտ զայրույթ է առաջացրել, եւ նրանք պատրաստվում են Արարատ Միրզոյանի […]

Ծառացած մարտահրավերները իշխանության անկարողության հետևանքն են․ Աղվան Վարդանյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Այս իշխանությունը ձախողված է, հեռանկար չունի, և որքան մեր քաղաքական ուժերը, հասարակական ակտիվ շրջանակները հասկանան, որ յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր օր ավելի է բարդանում Հայաստանը վերականգնելու, ճիշտ ճանապարհի բերելու հնարավորությունը, այնքան գործընթացներն ավելի կարագանան: Պետության առջև ծառացած մարտահրավերները իշխանության անկարողության հետևանքն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր […]

Ալիև-Փաշինյան հանդիպում են ծրագրում․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում են նախատեսում, ինչի մասին խոսվել է Մնացականյան-Մամեդյարով տեսակապի ժամանակ։ «Սպասում են կորոնավիրուսի հնարավոր թուլացմանը, հանդիպման հարցում առավել շահագրգիռ է ռուսաստանյան համանախագահությունը, որը կողմերին առավել բաց խաղի մարտահրավեր է նետել»,- ասաց մեր աղբյուրը: Իսկ եթե կորոնավիրուսի հետ կապված պրոցեսը երկարի, հնարավո՞ր է այս անգամ եւս հանդիպումը հեռակապով տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի