01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի հարմար թեկնածու չի գտնում․ «Հրապարակ»

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է մարտի 23-ին ռեկտոր ընտրեր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Առերեւույթ՝ պատճառը արտակարգ դրությունն է։

Ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն ասում է․ «Քանի որ արտակարգ դրության պատճառով հավաքները արգելված են»։ Սակայն լուրեր կան, որ ընտրությունը որոշել են հետաձգել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախ, որովհետեւ իշխանությունը հարմար թեկնածու չի գտնում, եւ մի խանգարող հանգամանք էլ կա․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների լիազորություններն ավարտվել են՝ նոր անդամներ պետք է նշանակվեն։ Իսկ արտակարգ դրությունը չի խանգարել, որ ԿԳՄՍ-ն Կրթության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի տնօրեն ընտրի»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ