23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 19, 2020

Կրակոցներ Երևանում. կա զոհ

Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել, մեկ մարդ մահացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասացին, որ ահազանգը ստացվել է առավոտյան 05։20-ի սահմաններում։ «Առավոտյան 05։20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել։ Այլ մանրամասներ […]

Արտակարգ դրությունը վերաբերում է միայն ԶԼՄ-ներին և սահմաններին․ Փաստ

«Եվ ուրեմն, պարզվեց, որ պատկան մարմինների՝ այս օրերին տեղեկատվական հոսքերի համակարգմամբ զբաղվող պատասխանատուներն էլ չկարողացան բացատրել, թե արտակարգ դրության մասին որոշման տեքստ կազմողներն ինչ են նկատի ունեցել մասնավորաբար «խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկություններ» հասկացության ներքո: Ստացվում է, որ երեք միլիոն քաղաքացիներից մեկը կարող է զանգել ոստիկանություն ու ասել, թե այսինչ ԶԼՄ-ի մի հոդվածի կամ […]

Տնտեսությունը հայտնվել է կոլապսի եզրին. 168.am

«Վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունն անցած տարի չկայացավ։ Այլևս պարզ է, որ չի կայանա նաև այս տարի։ Տնտեսությունը հայտնվել է կոլապսի եզրին. ի հայտ են եկել բազմաթիվ ռիսկեր, որոնք սպառնում են Հայաստանի տնտեսությանը։ Ու դեռ հարց է, թե մինչև տարեվերջ ինչ կմնա տնտեսական աճից։ Տնտեսական հեղափոխության մասին նույնիսկ անիմաստ է խոսել։ Նման նախադրյալներ տնտեսության մեջ չեն […]

Պանդեմիային ամենաանլուրջ վերաբերմունքը շարունակում է դրսևորել վարչապետը․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ պանդեմիային ամենաանլուրջ վերաբերմունքը շարունակում է դրսևորել հենց Հայաստանի ղեկավարը, մի առաջարկ ունեմ։ Եկեք կորոնավիրուսի պատճառով ով ինչ չեղարկում է աշխարհում, բերենք Հայաստանում կազմակերպենք. Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն, Եվրատեսիլ, ֆորումներ, անգամ խալխի հանրաքվեները։ Պատկերացնում եք, ինչքա՜ն փող կմտնի երկիր։ Նոր մարզադաշտեր, հյուրանոցներ, քվեախցիկներ… Նիկոլի ասած մեր փայը համաշխարհային […]

«Կորոնավիրուսն ում շունն է» ռեժիմից անցում «Գալդ բարի, կորոնավիրո՛ւս»․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Վտանգավոր մտքեր . ասում է՝ կորոնավիրուսից հետո զրոյական վիճակ ենք ստանալու, մեծ շինհրապարակ ենք ստանալու (իսկ դա լինում է, երբ եղածը հողին է հավասարեցվում), նախկինում ուզում էինք քանդել, նորը կառուցել, էդքան էլ չէր ստացվում, իսկ հիմա կորոնավիրուսի պատճառով շանս ենք ստացել տնտեսական հեղափոխության համար։ Փաստորեն, ստացվում է, որ տնտեսական հեղափոխության հիմքում […]

Եղինջի կծելը, ասում են, կորոնավիրուսին օգուտ ա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ե ինչպես է իրենց ընտանիքը անցկացնում երեկոները կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում։ Նախ վարչապետը ցույց է տվել կրտսեր դստեր՝ Արփիի պարը, ապա տեղափոխվել խոհանոց և բոլորին առաջարկել իրենց նման օգտվել գարնանային ճաշացանկից։ Վարչապետը նախ փորձեց տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պատրաստած փիփերթով ապուրը՝ սխտոր-մածունով, ապա տապակած սունկը՝ […]

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը հասել են 115-ի․ ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: Առողջապահության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի