Կորոնավիրուսով վարկավածների թիվը հասավ 122-ի. Արսեն Թորոսյան
Այս ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 7 պացիենտների մոտ։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 122։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ նոր դեպքերը կրկին կապված են արտադրամասի օջախի հետ, բոլոր պացիենտները մասնագետների տեսադաշտում են եղել։