25 մլրդ դրամի հրատապ աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության փաթեթին. Նիկոլ Փաշինյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/03/EB70B13C-CA48-41DF-A18B-1197100D61B7.png)
Մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, որքան էլ նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը ՀՀ-ում լավն էր: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Այս մասին մարտի 19-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս փուլում հստակ արձանագրում ենք, որ մոտավորապես 25 մլրդ դրամ բիզնեսին հրատապ աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Երրորդը, մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,-ասաց նա: