23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Եղինջի կծելը, ասում են, կորոնավիրուսին օգուտ ա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ե ինչպես է իրենց ընտանիքը անցկացնում երեկոները կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում։

Նախ վարչապետը ցույց է տվել կրտսեր դստեր՝ Արփիի պարը, ապա տեղափոխվել խոհանոց և բոլորին առաջարկել իրենց նման օգտվել գարնանային ճաշացանկից։ Վարչապետը նախ փորձեց տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պատրաստած փիփերթով ապուրը՝ սխտոր-մածունով, ապա տապակած սունկը՝ կրկին սխտոր-մածունով, որը նրա խոսքով ուտում են միայն Իջեւանում, իսկ հետո՝ տրորած եղինջ։ Վարչապետը նաեւ գինի լցրեց եւ խմեց Հայաստանի եւ Արցախի կենացը՝ առողջություն մաղթելով կորոնավիրուսով վարակվածներին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ