26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 19, 2020

Կորոնավիրուսով վարկավածների թիվը հասավ 122-ի. Արսեն Թորոսյան

Այս ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 7 պացիենտների մոտ։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 122։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ նոր դեպքերը կրկին կապված են արտադրամասի օջախի հետ, բոլոր պացիենտները մասնագետների տեսադաշտում են եղել։

Քանի երկրում արտակարգ դրություն է, սերը պահեք Ձեզ. Բանավեճ՝ Հայկ Մարությանի և Դավիթ Խաժակյանի միջև

Երբեմն տեսնում ենք, որ գնման մրցույթ հայտարարված չէ, բայց ինչ-որ ընկերություններ ասֆալտապատում են անում՝ ենթադրաբար քաղաքապետարանի համաձայնությամբ, հնարավո՞ր է՝ դա այն պատճառով է, որ գիտեք՝ հետո հաստատ իրենք են հաղթելու, ավագանո նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Նրա հարցը բարկացրեց քաղաքապետին:   «Էդպիսի բաներ տեղի էին ունենում ձեր […]

Մայր Աթոռում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք

Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ: Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից քաղված աղոթքներ բարձրացրեցին առ Աստված՝ […]

25 մլրդ դրամի հրատապ աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության փաթեթին. Նիկոլ Փաշինյան

Մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, որքան էլ նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը ՀՀ-ում լավն էր: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Այս մասին մարտի 19-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք  այս փուլում հստակ արձանագրում ենք, որ […]

«Համախմբեք բոլոր փորձառու ու արհեստավարժ մարդկանց ու մի առաջնորդվեք «ես ամեն ինչ գիտեմ» սկզբունքով». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի առաջնորդվեք «ես ամեն ինչ գիտեմ» սկզբունքով։ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին հաճախակի նշում է,թե արդյո՞ք վստահ ենք մենք,թե աշխարհի այս կամ այն երկիրը ճշգրիտ տեղեկատվություն է հաղորդում կորոնավիրուսով հիվանդների վերաբերյալ, թե ոչ։ Եթե նույնիսկ հարևան երկրները ոչ ամբողջական ինֆորմացիա են փոխանցում,ակնհայտ է,որ մեր մոտ աճ […]

Արագածոտնի Կարմրաշեն համայնքի ղեկավարը մահացել է. արտահերթ ընտրություն կանցկացվի

Արագածոտն մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարի նոր ընտրություններ կանցկացվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի այսօրվա օրակարգից: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ համայնքի  ղեկավար Սամվել Թորոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում, սակայն այս տարվա հունվարի 28-ին մահացել է: Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը Կենտրոնական […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը բուժքույր է․ նախարար

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ “Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է […]

Պարետի գրասանյակը պարտավոր է անհապաղ պարզաբանումներ տրամադրել․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամբողջովին կիսում է Հայաստանի ժուռնալիստների միության և լրատվամիջոցների խմագիրների հայտարարության տեքստում տեղ գտած մտահոգությունները և կոչ է անում պարետ Ավինյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանել առաջադրվաց հարցադրումները: Հաշվի առնելով արտակարգ իրադրության պայմաններում գործունեություն ծավալելու միջազգային փորձը՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կարծում է, որ պարետի գրասենյակը և ընդհանրապես՝ պետական իշխանությունը պարտավոր են հնարավորինս բարենպաստ պայմաններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի