27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2020

Հայաստանը կարիք ունի ուժեղ իշխանության, որը գիտակցում է իր քայլերի հետևանքներն ու պատրաստ է կրել քաղաքական պատասխանատվություն. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանության գործելաոճին: Նա մասնավորապես նշում է, որ այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, ուղղակի անթույլատրելի է, սխալ է, թուլացնում և անլրջացնում է պետությունը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Փնտրվում է իշխանություն… Հաճախ եմ լսում կարծիքներ, որ Հայաստանում այսօր պետք է ուժեղ ընդդիմություն: […]

88 պատգամավորով ԱԺ-ում լուծվելիք հարցն ինչո՞ւ եք ուղարկում հանրաքվեի. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ ինչու նրանք Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը չեն իրագործում ԱԺ-ում՝ 88 պատգամավորով, այլ ուղարկում են հանրաքվեի։ «ՀՀ միլիոնավոր քաղաքացիների ուղարկում եք ընտրատեղամասեր՝ դրանով երկիրը մտցնելով ընտրական պրոցեսների մեջ։ Ինչո՞ւ եք դուք սա անում», – հարց հնչեցրեց Մարուքյանը։ Վահագն Հովակիմյանն ի պատասխան նկատեց՝ հանրությունը […]

«Իմ քայլը» առաջարկելու է հանրաքվեի դնել Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը

«Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ատգամավոր Վահագն Հովակիմյանը։ «Սա ուղղակի, ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն է, […]

Հասել ենք նրան, որ երկրի ղեկավարն ասում է՝ «ճաքած ունիտազ ունեցող գործարարին պետք է սնանկացնել». Վանեցյան

Հասել ենք նրան, որ կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարն ասում է՝ «ճաքած ունիտազ ունեցող գործարարին պետք է սնանկացնել», տպագիր ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է նշանակում սնանկացնենք, եթե մարդը ծառայությունները չի կարողանում պատշաճ կարգի մատուցել, էս մեր ժամանակակից շուկայական հարաբերությունների շրջանում ինքն իրեն կսնանկանա», – ասել է […]

Վ. Սոլովյովը և Ս. Բաղդասարովը «Вести.FM» ռադիոկայանի եթերում խոսել են Քոչարյանի կալանքի, Նիկոլի, Սորոսի և Հայաստանի մասին /տեսանյութ/

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից կատարելով գրառում. Գրառման մեջ ասված է. «Վլադիմիր Սոլովյովը և Սեմյոն Բաղդասարովը «Вести.FM» ռադիոկայանի եթերում խոսել են Նիկոլի, սորոսի և Հայաստանի մասին. 04.02.2020թ.»: Մանրամասն՝ տեսանութում:

Իշխանության ապավինությունը`հանրաքվե

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ Սահմանադրական դատարանի կազմի եւ այս ճգնաժամի լուծման համար ԱԺ կբերվի հարցը համաժողովրդական հանրաքվեով լուծելու նախագիծ: «Սա ուղղակի ժողովրդավարության կիրառումն է: Մենք ասելիք եւ լսելիք ունենք մեր ժողովրդից»,- ասաց պարոն Հովակիմյանը:

Վահրամ Ավագյանի երեք համածառայակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ինկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ […]

Ազգային ժողովը կրկին արտահերթ նիստ հրավիրեց /Ուղիղ/

Իշխող ուժի նախաձեռնությամբ Սահմանադրության վերաբերյալ նախագծի հարցով ԱԺ արտահերթ նիստն ամեն դեպքում հրավիրվեց: Սակայն նիստի մեկնարկից քիչ ժամանակ անց ԲՀԿ-ի պահանջով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց: Նշենք, որ պատգամավորները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ ԱԺ արտահերթ նիստի օրակարգը հաստատելու հարցում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված