23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2020

«Ոստիկանն ի՞նչ մեղք ունի: Իմ խոսքն ուղղված էր նման հրահանգ տվողին». Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն քանի օր է՝ իրավապահ մարմիններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է իջեցվել որևէ ձևով  ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, բառի բուն իմաստով, «պառկեցնել ասֆալտին» և կրկին բերման ենթարկել։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից մեկի անդամները, արդեն 4 օր է՝ հսկողություն են իրականացնում  Ռուբեն Հայրապետյանի առանձնատան շրջակայքում։ […]

Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված եւս մեկ բարձրաստիճան զինվորական պաշտոն ստացավ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ: Հիշեցնենք, որ Կոմիտաս Մուրադյանը ՊՆ կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետն էր, ով աշխատանքից ազատվեց ապրիլյան պատերազմից օրեր անց։ Նկատենք, որ քառօրյայից հետո` ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատվել էր […]

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և Ազգային ժողովում, գժվելու բան է». Ալեն Սիմոնյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և Ազգային ժողովում, գժվելու բան է, որովհետև լրատմամիջոցներ կան, որոնք գումար են ստանում այն մարդկանցից ու մարդուց, որ ՀՀ-ում լրատվամիջոց է փակել, որը ԵԽԽՎ-ին ասում էր՝ «պոլիտբյուրո», որը ՀՀ-ում քաղբանտարկյալներ էր ստեղծում, իսկ հիմա գալիս են, ինձ հարցնում են ԵԽԽՎ-ի մասին. դա աբսուրդ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում […]

«Գուցե մեզ էլ էր երբեմն տհաճ լսելը ԱԺ-ում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, բան չունեմ ասելու, գուցե մեզ էլ էր երբեմն տհաճ լսելը ԱԺ-ում, հատկապես՝ ռետրոսպեկտիվ հայացքով: Գուցե ոմանց մոտ նստվածք էր առաջանում մեր ելույթներից: Գուցե երբեմն համը հելնում էր… Ավել-պակասի համար ներող, մի խոսքով: Բայց մենք գոնե հիմարություններ և անգրագիտություններ չէինք խոսում…»:

Բա չեք մտածում ,որ վաղը էդ նույն ժողովուրդը սրած բիզը առնելու է ընկնի հետևներիցդ

ԱԺ-ում Վահագն Հովակիմյանը ասում է, որ ժողովրդի իշխանության համար պետք է ծախսվի ժողովրդի փողը. խոսքը հանրաքվե անցկացնելու համար պահանջվող ռեսուրսի մասին է։ Հիմա էս մեր ընգեր ջանին ոնց բացատրենք, որ ժողովուրդը Ձեզ ընտրել է տնտեսական հեղափոխություն անելու համար, որ թոշակները բարձրանան, որ գազն ու հոսանքը էժանանա,ոչ թե բռնապետություն հաստատելու համար հանրաքվե անցկացնեք։ Բա չեք մտածում […]

Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը: Նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի, քանի դեռ չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել ՍԴ դրական եզրակացությունը. փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը խնդրում է նայել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։ «Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ ընդունվելուց (անհրաժեշտ է 88 կողմ ձայն) և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։ Քանի դեռ սահմանադրական փոփոխության նախագիծը […]

Հրայր Թովմասյանի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը: Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի