24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ոստիկանն ի՞նչ մեղք ունի: Իմ խոսքն ուղղված էր նման հրահանգ տվողին». Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն քանի օր է՝ իրավապահ մարմիններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է իջեցվել որևէ ձևով  ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, բառի բուն իմաստով, «պառկեցնել ասֆալտին» և կրկին բերման ենթարկել։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից մեկի անդամները, արդեն 4 օր է՝ հսկողություն են իրականացնում  Ռուբեն Հայրապետյանի առանձնատան շրջակայքում։ Իրավապահները փորձում են դա անել աննկատ, որպեսզի Հայրապետյանը հանկարծակիի գա տնից դուրս գալիս։

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ծանր է տարել Հայրապետյանի կողմից իրեն «Նիկոլիկ» ձևով դիմելը, ինչպես նաև նրա հայտարարությունը՝ «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» վերաբերյալ։

Այդ է պատճառը, որ մի քանի իմքայլականներ Ֆեյսբուքում և սոցիալական այլ ցանցերում գրեթե նույն բառապապաշարով, բովանդակությամբ և ձևակերպումներով գրառումներ սկսեցին շրջանառել:

Այսօր էլ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռ. Հայրապետյանի վերոնշյալ հայտարարությանը՝ այն որակել է՝ «տարրական կուլտուրայի սկզբունքների խախտում»:

«Բնականաբար, տարրական կուլտուրայի և տարրական էթիկա ունենալու բոլոր սկզբունքները խախտված են: Իհարկե, հաշվի առնելով, որ այդ խոսքերի համար նույն ձև, ինչպես ինքն է պահում, ոստիկանությունը չի կարող իրեն թույլ տալ, որովհետև ոստիկանությունը սահմանափակված է օրենքով իր գործառույթները կատարելու, անպատասխանատու հայտարարություն է, և կարծում եմ՝ դրա պատասխանը այլ ձևով նա կզգա ոչ միայն՝ իր շորերի, այլ նաև՝ իր ամբողջ մարմնի վրա»,- ասել է Գրիգորյանը:

Մի կողմ թողնենք, որ ԱԱԽ քարտուղարը երբևէ նման հայտարարություններ չի արել վարչապետ Փաշինյանի բառամթերքի և տարրական կուլտուրայի սկզբունքների խախտումների կապակցությամբ:

Մի կողմ թողնենք նաև այն, որ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի այդ հայտարարությունը, թե Ռուբեն Հայրապետյանը «դրա պատասխանը այլ ձևով կզգա ոչ միայն՝ իր շորերի, այլ նաև՝ իր ամբողջ մարմնի վրա», հաստատում է մեզ հասած այն տեղեկությունը, որ Փաշինյանը հրահանգել է որևէ ձևով Ռ. Հայրապետյանին «պառկեցնել ասֆալտին» և բերման ենթարկել:

Խնդիրը, սակայն, նրանում է, որ իշխանությունները Ոստիկանության աշխատակիցների շրջանում փորձում են համոզմունք ձևավորել, թե Ռ. Հայրապետյանի այդ խոսքերն ուղղված էին ոստիկանության շարքային աշխատակիցներին:

168.am-ը հարց ուղղեց Ռուբեն Հայրապետյանին՝ ո՞ւմ էին ուղղված Ոստիկանության 6-րդ վարչության շենքի առջև լրագրողների հետ զրույցում «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» վերաբերյալ իր խոսքերը:

«Բայց ես բոլորիդ ներկայությամբ բացահայտ ասել եմ՝ ում նկատի ունեմ: Վիդեոներն էլ կան, ու հիմա էլ կրկնում եմ՝ դրանք ուղղված էին նրանց, ովքեր այդ հրահանգը, այդ հանձնարարությունը տվել են: Իսկ շարքային ոստիկաններն իրենց գործն են անում, իրենց ծառայությունն են իրականացնում, ես իրենց դեմ ոչինչ չեմ էլ կարող ունենալ: Էդ մարդիկ՝ ոստիկանները, ի՞նչ մեղք ունեն, հրահանգ ա՝ կատարում են, իրանց գործն են անում: Ասել եմ ու կրկնում եմ՝ եթե նույնիսկ ոստիկանության աշխատակիցները  ինձ պառկացնեին ասֆալտին՝ ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, իմ խոսքն ուղղված էր նման հրահանգ հնչեցնողին և հնչեցնողներին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Հայրապետյանն այդ օրն ասել էր.

«Դե, բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է: Հերթական կապիկությունն է: Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն է ուրիշ, և բացի դրանից, նույնիսկ, եթե պառկեցնեին ասֆալտին, ժողովուրդ ջան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ է»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ