17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը: Նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի, քանի դեռ չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել ՍԴ դրական եզրակացությունը. փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը խնդրում է նայել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։

«Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ ընդունվելուց (անհրաժեշտ է 88 կողմ ձայն) և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։ Քանի դեռ սահմանադրական փոփոխության նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի։

Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը։

Այն ամբողջությամբ հակասում է թե Սահմանադրությանը, թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին»,- գրել է Ամրամ Մակինյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ