06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Իմ քայլը» առաջարկելու է հանրաքվեի դնել Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը

«Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«Սա ուղղակի, ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն է, հավատամքն է։ Մենք հավատում ենք մեր ժողովրդին, մենք ասելիք և լսելիք ունենք մեր ժողովրդից», – ասաց պատգամավորը։

Նշենք, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ