17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը կարիք ունի ուժեղ իշխանության, որը գիտակցում է իր քայլերի հետևանքներն ու պատրաստ է կրել քաղաքական պատասխանատվություն. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանության գործելաոճին: Նա մասնավորապես նշում է, որ այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, ուղղակի անթույլատրելի է, սխալ է, թուլացնում և անլրջացնում է պետությունը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Փնտրվում է իշխանություն…

Հաճախ եմ լսում կարծիքներ, որ Հայաստանում այսօր պետք է ուժեղ ընդդիմություն: Անվիճելի է, իհարկե, որ ուժեղ ընդդիմությունը պարտադիր է ցանկացած առողջ քաղաքական համակարգում:

 

Այստեղ, սակայն, առկա է մեկ վերապահում. ուժեղ ընդդիմությունը անհրաժեշտ է, եթե կա ուժեղ, վճռական, համարձակ և հաստատակամ իշխանություն:

Այսօր Հայաստանը կարիք ունի ուժեղ իշխանության, որն իր քաղաքական նախաձեռնություններում վճռական է և հետևողական, գիտակցում է իր քայլերի հետևանքներն ու պատրաստ է դրանց համար կրել քաղաքական պատասխանատվություն:

Այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, ուղղակի անթույլատրելի է, սխալ է, թուլացնում և անլրջացնում է պետությունը: Եթե իշխանությունը կայացրել է որոշում և հրապարակել է իր այդ որոշումը, ուրեմն իրավունք չունի հետքայլ անել, նահանջել, քանի որ նահանջը, անխուսափելիորեն, կորակվի որպես վախկոտություն, ավճռականություն, անվստահություն որդեգրած գծի իրավացիության և հիմնավորվածության մեջ:

Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանության նկատմամբ մեր արտաքին գործընկերները, էլ չեմ խոսում թշնամիների մասին:

Անկեղծ ցավում եմ Հայկական պետության հեղինակության համար:

Հ.Գ. 2018 ապրիլից հետո այս իշխանության կողմից նախաձեռնած և ավարտին հասցված միակ նախաձեռնությունը այսպես կոչված, բալային համակարգն է…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ