19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 27, 2020

Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել

Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել: Սրանով ի ցույց դրեց իր ինքնանպատակ պայքարը ՍԴ նախագահի դեմ: Այլևս միակ փրկօղակը, որի վրա հենվում է, մնացել է իր պոպուլիստական և մանիպուլիացիոն տաղանդը: Փաստարկներից զուրկ, մերկապարանոց մեղադրանքներից բացի ոչինչ չկարողացավ ասել, թե ինչու է հետապնդում ՍԴ նախագահին: Բայց քանի որ չաչանակության վարպետ է, […]

Ես Փաշինյանին հիմա չելենջ եմ անում՝ բա քո կարծիքը ո՞րն ա Ղարաբաղի հարցում. հիմնական բանակցողը դու ես, ո՞րն է քո կարծիքը. Շարմազանով /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ քննադատում է, թե մենք փոխզիջումների ենք գնացել, բա այդ ի՞նչ լուծում է առանց փոխզիջումների լինելու, որ Ադրբեջանի ժողովրդին էլ ձեռնտու լինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Վարչապետը փաստեր է ներկայացնում ղարաբաղյան հիմնահարցի ու բանակցությունների փաստաթղթի վերաբերյալ ու հղում է անում մամուլին. 2 տարի […]

ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հանդիպումը Շիրակի տարածքային կազմակերպության ակտիվի հետ

Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի,Ռուբեն Թադևոսյանի,Կարինե Աճեմյանի և Սամվել Նիկոյանի հանդիպումը ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ակտիվի հետ:Հանդիպման ընթացքում ՀՀԿ «Գյումրու»  շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց մարզում իրայկանացվող կուսակցական աշխատանքները,քննարկվեցին հետագա անելիքները: Ներկաները կարևորեցին նմանատիպ հանդիպումների անհրաժեշտությունը,հարցուպատասխանի միջոցով անդրադարձ կատարվեց երկրի առաջ […]

Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը

Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը: Դուք սպասեք մինչև քրեական գործիս նյութերը հանրայնացնելու իրավունք ստանամ: Այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե ով է խոսում կեղծիքից… Արսեն Բաբայան  

Ատելության քարոզող ավագանու անդամը վայր դրեց մանդատը

Երևանի քաղաքապետարանում ժամեր շարունակ ընթացող Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ փակ նիստն ավարտվեց։ Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը: «Նոր ավարտվեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը: Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որը […]

Քաղաքական հակառակորդների ցանկում իշխանությունը ներառել է մամուլին. Լիլիթ Թումանյան /տեսանյութ/

Այստեղ գալիս է ոչ թե փաստերը սեղանին դնելու, այլ համոզելու ռազմավարություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ArmNews FM-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում ներկայացված 100 փաստերին ու հայտարարություններին։ Ըստ Լիլիթ Թումանյանի՝ մենք վարչապետից պետք է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն արտացոլող փաստարկներ տեսնեինք, սակայն, իրականում արտաքին քաղաքական դաշտից […]

Երբ նոր ընտրություններում ժողովուրդը սահմանափակի Փաշինյանի ախորժակը, նա այլեւս լափառոշ չի խոսի. Շարմազանով/ տեսանյութ/

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը ասաց. «Եթե մի մարդ քուչի պացանի բառապաշարով է խոսում՝ տեղը չես բերում պարոն Մարուքյան, տեղը չես բերում պարոն Աշոտյան, հակահարված կտամ գրիչով։ Հիմա Փաշինյանն էլ իմ սենյակում սուրճ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի