06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել

Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել: Սրանով ի ցույց դրեց իր ինքնանպատակ պայքարը ՍԴ նախագահի դեմ: Այլևս միակ փրկօղակը, որի վրա հենվում է, մնացել է իր պոպուլիստական և մանիպուլիացիոն տաղանդը: Փաստարկներից զուրկ, մերկապարանոց մեղադրանքներից բացի ոչինչ չկարողացավ ասել, թե ինչու է հետապնդում ՍԴ նախագահին:

Բայց քանի որ չաչանակության վարպետ է, դիմեց հերթական մանիպուլիացիոն տրյուկին, իբր Հրայր Թովմասյանի մասին անհերքելի փաստերից տեղյակ են եղել երեք հոգի, որից երկուսն հիմա իր դեմ են, այսինքն՝ ժողովու´րդ, չհավատա´ք իրենց, ես մենա´կ եմ, կողքիս կանգնե´ք: Խաբված ժողովրդին կրկին անգամ խաբելու և օգտագործելու հերթական հնարքին դիմեց, խոստանալով տնտեսական աննախադեպ աճ: Հանուն իշխանության, իր ձեռագրին հավատարիմ՝ կրկին հիմնվեց ժողովրդի միջև բաժանարար գծեր քաշելու, իրար դեմ թշնամացնելու իր փորձված զենքի վրա:

Գևորգ Գևորգյան

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ