23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2020

«Կարմիր տեռորին հաջորդում է քայլողների տեռորը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության քննադատական հայտարարությունից հետո՝ Փաշինյանի ռեժիմը ձեռնամուխ է եղել ՍԴ նախագահի “աչքը վախեցնելու” գործընթացի հերթական սերիայի բեմականացմանը։ Խուզարկեք չխուզարկեք, պետականության պաշտպանության խրամատը ամուր պահվելու է։ Հ.Գ.Յակոբինյան տեռորին հաջորդեց կարմիր տեռորը, իսկ կարմիր տեռորին հաջորդում է քայլողների տեռորը։ Բայց սա էլ կանցնի, ամուր եղեք»:

ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում․ Հրայր Թովմասյանի փաստաբանը տեսանյութ է հրապարակել

Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։ Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։ 

Սպանդանոցները պետք է դարձնել կամավոր եւ սուբսիդավորել․ փորձագետ /տեսանյութ/

Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանն այսօր՝ հունվարի 24-ին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սպանդանոցային մորթին անցնելու որոշումը. ռիսկերն ու վտանգները: Հիշեցնենք, փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի: Վարդան Համբարձումյանի խոսքով՝ սպանդանոցները պետք է դարձնել կամավոր եւ սուբսիդավորել գյուղացուն:   Մանրամաները՝ տեսանյութում:

«Ո՞ր անտաղանդն է էս մյուս սերիալի սցենարիստը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞ր անտաղանդն է էս մյուս սերիալի սցենարիստը Արդեն մոտ երկու ժամից ավելի ՀՔԾ-ն գտնվում է ՍԴ նախագահի բնակարանում, խուզարկություն անելու նպատակով, բայց դեռ խուզարկությունը չի սկսվել, որովհետեւ խուզարկություն իրականացնել ցանկացող քննիչները հրաժարվում են ՍԴ նախագահի պաշտպանական խմբին ներկայացնել խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշումը․․․ Եթե […]

«Արդյո՞ք մենք ուզում ենք դառնալ դիմազուրկ ժողովուրդ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյո՞ք մենք ուզում ենք դառնալ դիմազուրկ ժողովուրդ և անկամ պետություն, թե՞, այնուամենայնիվ, տենչում ենք վերականգնել մեր ինքնիշխանությունը և հարատևել՝ որպես Հայ ազգ։ Եվ այս վերջինի համար ինչպե՞ս ձևավորել ազգային վերնախավ (ընտրանի): Հանո՛ւն ինքնիշխանության. 2020 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցավ իրադարձություն, որը կարելի է համարել պատմական։ Այդ օրը Ռուսաստանի […]

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի: Հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված․ Աշոտյան

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի: Հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված: Եթե դա էլ չօգնեց, արյան անալիզ վերցրեք, հաստատ խոլեստերինը բարձր կլինի, ինչը կվկայի, որ նա տարիներ շարունակ չալաղաջ կտորներն է կերել պետական բյուջեից: Եթե այնտեղ էլ բան չգտնեք, առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը […]

Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի

Բոլորի համար ակնհայտ է, որ այս գործի շրջանակներում պարոն Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը: «Կիրառվում է քաղաքական հետապնդում և տարբեր ռեպրեսիվ մեթոդներ: Դա այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ ընթերականներն էին նշում, որ սա քաղաքական գործ է, չեն ուզում հետագայում 10 տարի տարբեր քննչական մարմիններում տարբեր հարցերի […]

Երեւանը նոր ոստիկանապետ ունի

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ Երեւան քաղաքի վարչության պետ, գնդապետ Գարիկ Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Նույն հրամանով Երեւանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը: Նա մինչ այս զբաղեցնում էր Տավուշի մարզայինի պետի պաշտոնը:

Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն, ի պատասխան Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ հարցման, նշել է, որ ըստ իրենց քաղաքականության՝ մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ և խստիվ դատապարտում են անհատների կամ կազմակերպությունների կողմից գաղտնի տեղեկությունների միտումնավոր ու չթույլատրված հրապարակումը, որը կարող է ռիսկեր ստեղծել մարդկանց կյանքի համար և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի