20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի

Բոլորի համար ակնհայտ է, որ այս գործի շրջանակներում պարոն Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը:

«Կիրառվում է քաղաքական հետապնդում և տարբեր ռեպրեսիվ մեթոդներ: Դա այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ ընթերականներն էին նշում, որ սա քաղաքական գործ է, չեն ուզում հետագայում 10 տարի տարբեր քննչական մարմիններում տարբեր հարցերի պատասխանել: Քննիչը հասարակ խուզարկությունը սկսում ու իրականացնում է խախտումներով»,-ասաց Պողոսյանը՝ նշելով, որ խուզարկությունը տեղի է ունեցել մինչ դատարանի համապատասխան որոշման հետ իրենց ծանոթանալը:

Պողոսյանը հայտնեց, որ ներկա են եղել ոստիկանության աշխատակիցներ. «Որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, թե ինչ իրավունքով են նրանք կատարում խուզարկությունը: Դատարանը համապատասխան թույլատվությունը տվել էր մարդկանց որոշակի խմբի, ոչ թե պատահական ոստիկանի: Քննիչը տվյալ փաստաթղթերը չներկայացրեց մեզ ու սկսեց, մեր գնահատմամբ, իր անօրինական գործողությունները»:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ