24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2020

«Տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է». Արթուր Վանեցյանի պաշտպանները սթափվելու կոչ են անում

Երեկ՝ 2020 թվականի հունվարի 23-ին, ժամը 14.30-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկությունն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Մասնավորապես հրապարակային կարգով ներկայացրեցինք armtimes.com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը: Կարճ ժամանակ անց փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը […]

Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը, Անկախի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղ ունեցող իրադարձությունները, ասաց․ «Ես հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը։ Այդ երկրում կլիներ արդարություն, օրինականություն, և այդ երկիրը կունենար ապագա»։  

Կադրային ջարդ

Այսօր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Արման Սարգսյանի հրամանով՝ Ռաֆայել Պողոսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ։  ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Արթուր Շմավոնյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։  Արման Սարգսյանի մեկ […]

ԱԺ-ն փակեք, տեղը coffee-shop կամ sushi-bar բացեք

Առավոտվանից երկիրը, հասարակական ու քաղաքական շրջանակները քննարկում են Հրայր Թովմասյանի հանդեպ շարունակաբար գործադրվող ճնշումների նոր արարը: Բախտի բերմամբ, զուգահեռ տեղի է ունենում Ազգային Ժողովի նիստ, որտեղ և ոչ մի պատգամավոր և ոչ մի խոսք Սահմանադրական Դատարանի նախագահի հանդեպ գործադրվող և աղաղակող քայլերից դեռ չի խոսել: Այդ ԱԺ-ն փակեք, տեղը coffee-shop կամ sushi-bar բացեք, մեկ է […]

ԿԳՄՍ փոխնախարարի տունը թալանել են․ shamshyan.com

Հունվարի 24-ին, ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և […]

Արցախում վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է ներկայացրել Արցախում վիրավում ստացած զինծառայողների մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»: Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ մամուլի […]

Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահն՝ իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը։ ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ «Ես հուսով և վստահ եմ, որ սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի։ Բոլոր պրոցեսները՝ երբ է այս ամենը սկսվել, ինչ են ինձ հետ խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության […]

«Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել ինձնից». Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իր բնակարանում տեղի ունեցած խուզարկությունից հետո հանդիպեց լրագրողների հետ: Նրա խոսքով՝ ինքը քննչական բոլոր գործողությունների ժամանակ միջնորդել է, որպեսզի տեսաձայնագրվեն բոլոր գործողությունները, սակայն դրանք մերժվել են: Նրա խոսքով՝ ՍԴ-ի դեմ կատարվող գործողությունները, ըստ նրա՝ մեկ նպատակ ունեն. «Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահի»: Երկու-երեք անգամ հրավիրվել եմ […]

Հրայր Թովմասյանի բնակարանից ոչինչ չի հայտնաբերվել. խուզարկություններն ավարտվել են. Ամրամ Մակինյան

Քիչ առաջ ՍԴ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ քննիչներն ավարտել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը. այնտեղից ոչինչ չի հայտնաբերվել: Նրա խոսքով՝ քննիչները փաստաթուղթ էին փնտրում, ինչը չեն հայտնաբերել ՍԴ նախագահի բնակարանում: Նա տեղեկացրեց, որ քիչ անց Հրայր Թովմասյանը կպատասխանի լրագրողների հարցերին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի