22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահն՝ իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը։ ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ես հուսով և վստահ եմ, որ սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի։ Բոլոր պրոցեսները՝ երբ է այս ամենը սկսվել, ինչ են ինձ հետ խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականությունը։ Եթե առ այսօր դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված», – ասաց ՍԴ նախագահը։

Հրայր Թովմասյանի խոսքով՝ այս ամենը մի օր պետք է լիներ, և դատավորն էլ պետք է պայքարի իր անկախության համար։

«Ուզում եք սա զրկանք համարեք, հետապնդում համարեք, բայց սա իմ խաչն է, որ պիտի տանեմ», – ասաց ՍԴ նախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ