26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 13, 2019

Թող Աստված օրհնի համայն աշխարհի հայերին. երգչուհի Շերը՝ ԱՄՆ-ի Սենատի որոշման մասին

Համաշխարհային հռչակ ունեցող հայազգի երգչուհի Շերը Twitter-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւին: Նա գրել է, որ Սենատը միաձայն ընդունել է բանաձեւը եւ թող Աստված օրհնի համայն աշխարհի հայերին:  

Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը. Վահե Հովհաննիսյան

Առաջարկում եմ վարչապետ Փաշինյանի՝ երեկվա պետական կառավարման համակարգի մասին ելույթին վերաբերվել շատ լուրջ։ Դա ծրագրային ելույթ էր։ Ներկայացվել է առաջիկա զարգացումների տեսլականը՝ այն, ինչի բացակայությանը մենք բազմիցս անդրադաձել ենք։ Հետևաբար՝ դրանում առկա ռիսկերը նույնպես ծրագրային են և կարող են ունենալ խորքային հետևանքներ։ Բնագրին առավելագույնս մոտ, կետ առ կետ ֆիքսենք հնչեցված մտքերը, որպեսզի հնարավոր լինի ամբողջական […]

«1 հատ ՍՈՒ 35 ինքնաթիռ են գտել, 1 հատ Տ-90 տանկ…». Ռուբեն Հայրապետյանը՝ իր տանը կատարվող խուզարկության մասին /տեսանյութ/

Իր առանձնատանը ժամեր շարունակ տևած խուզարկությունից հետո ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը կարճ զրույց ունեցավ առանձնատան դարպասների մոտ գտնվող լրագրողների հետ: «Միանգամից ասեմ՝ որևէ հարցի չեմ պատասխանելու, և երկրորդ, ինձ չեն ձերբակալել, չեն ձերբակալելու: Իզուր մի կանգնեք: Հետ գնացեք: Արմեն Նիկողոսյան և Արմեն… մատնաչափիկները….»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը: Լրագրողի հարցին, թե այնուամենայնիվ, ինչ-որ բան գտե՞լ են, […]

Ամանորին ձյուն չի գալու

Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչինչ, այս տարի էլ ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք»։ Ավելի վաղ Սուրենյանը գրել էր. «Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր […]

«Քո կիքսերի հաշիվը ոչ մեկ չի պատրաստվում փակել, հատկապես՝ հայ ժողովուրդը». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչակազմի վարած քաղաքականության ֆիասկոյի արձանագրման եզրագծին է: Առկա գեոպոլիտիկ իրավիճակում «ժողովրդավարությունը» որպես արտաքին քաղաքական դոկտրին հռչակած Փաշինյանը ակնհայտորեն կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները՝ մեզ կանգնեցնելով իր տգիտության և կարճատեսության «հաշիվը փակողի» կարգավիճակում: Ասեմ, իմանաս: Քո կիքսերի հաշիվը ոչ մեկ […]

Առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը անտեսում է փորձագիտական հանրույթի հետ կարևոր հարցերը քննարկելու անհրաժեշտությունը. Հայտարարություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ու գործընկեր կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առնչությամբ։   «Դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է իր հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որում, ի թիվս […]

Թուրքիայի քաղաքականությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը, ձեռք է բերվել աննախադեպ ծավալի սպառազինություն. Փաշինյան (Տեսանյութ)

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ՊՆ 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Թուրքիան շուրջ 30 տարի շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այդ երկրի գործողությունների կապակցությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի