24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Քո կիքսերի հաշիվը ոչ մեկ չի պատրաստվում փակել, հատկապես՝ հայ ժողովուրդը». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչակազմի վարած քաղաքականության ֆիասկոյի արձանագրման եզրագծին է:

Առկա գեոպոլիտիկ իրավիճակում «ժողովրդավարությունը» որպես արտաքին քաղաքական դոկտրին հռչակած Փաշինյանը ակնհայտորեն կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները՝ մեզ կանգնեցնելով իր տգիտության և կարճատեսության «հաշիվը փակողի» կարգավիճակում:

Ասեմ, իմանաս: Քո կիքսերի հաշիվը ոչ մեկ չի պատրաստվում փակել, հատկապես՝ հայ ժողովուրդը: Քո կողմից տանուլ տված դիվանագիտությանը ՀԴՄ չի խփվելու, դրան չի հասնի:

Բելառուսի նախագահը բացահայտել էր, թե Սերժ Սարգսյանը ինչին և ում է ասել՝ ՈՉ:

ԱԳ նախարարի հրաժարականն էլ չի փրկելու իրավիճակը, քանզի իր բոլոր լրացուցիչ թերություններով հանդերձ, իրական մեղավորը կաս ու լինելու ես բացառապես դու:

Ուստի երկրում շուտափույտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը Արցախյան բանակցությունների ներկա փուլում քո քաղաքական ինքնապաշտպանության բնազդի հարցն է:

Ինչքան շուտ գիտակցես, խիզախություն ունենաս և ընդունես, որ մենակ ի վիճակի չես, սխալական ես ու անտաղանդ, այդքանով շանս կունենաս նվազեցնելու քո պոռոտախոսության ու հանցավոր ինքնահավանության քայքայիչ և կործանարար ազդեցությունը երկու հայկական պետությունների վրա:

Հետո չասես, որ չեմ զգուշացրել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ