20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի քաղաքականությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը, ձեռք է բերվել աննախադեպ ծավալի սպառազինություն. Փաշինյան (Տեսանյութ)

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ՊՆ 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թուրքիան շուրջ 30 տարի շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այդ երկրի գործողությունների կապակցությամբ և Թուրքիային քաջալերի, որպեսզի նա վերանայի իր դերը մեր տարածաշրջանում», – ասաց վարչապետը՝ կրկին վերահաստատելով, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանարապետության անվտանգության թիվ մեկ պաշտպանը հայկական բանակն է։

«ՀՀ անվտանգության թիվ մեկ երաշխավորը ՀՀ զինված ուժերն են։ Կարևոր եմ համարում, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ։ Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն։ Այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությունը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ։ Մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ