26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 4, 2019

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվել է կաշառքի կասկածանքով. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև […]

Գեւորգ Կոստանյանը կկալանավորվի

Դեկտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարեց: Նշենք, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Հատուկ քննչական ծառայությունից դեռևս չեն պարզաբանում, թե ինչ հոդվածներով է որպես մեղադրյալ ներգրավվել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։     […]

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր […]

«Թաթիկները կտրել ենք ու կտրելու ենք հատ-հատ». Փաշինյանը ԲՀԿ-ի՝ ներդրումներից դժգոհելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշում է, որ ԲՀԿ-ն սկսեց բողոքել ՀՀ-ում ներդրումային միջավայրից, երբ մեղադրանք առաջադրվեց «Մուլտի Գրուպի» ղեկավարին՝ չարաշահումների համար: «Ներդրումային միջավայրից բողոքելու ժամանակագրությունը համընկել է, երբ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս-Հարավ» հարավ ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար: «Հյուսիս-Հարավ» պրոեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել: […]

Ջեքսոնի հիթերը հնչեցին սիմֆոնիկ նվագախմբով և նոր գործիքավորմամբ /տեսանյութ/

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը նվագախմբային նոր գործիքավորմամբ հնչեցին «Դասական Ջեքսոն» համերգային ծրագրի ժամանակ։ Համերգի կազմակերպիչներն էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ Նվագախումբ‚ երգչախումբ (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)‚ DJ‚ բեք վոկալ‚ տերմենվոքս‚ լուսային էֆեկտներ. այս հետաքրքիր ձևաչափով համերգը Ջեքսոնի արվեստի սիրահարների կողմից ամբողջ երեկոյի ընթացքում ուղեկցվում էր ծափերով։ […]

Սերգո Կարապետյանը իրեն չկալանավորելու դիմաց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա: «Սարգսյանին մեղադրում են ինչ-որ ծառայողական դիզելի չեկերի վատնման մեջ: Հենց հիմա որոշում են կալանավորեն, թե ոչ»,-գրել է Դանիելյանը: Aysor.am-ը մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարել է Հատուկ քննչական ծառայություն, […]

Ես չեմ հասկանում, քաղաքապետն ընդհանրապես թուղթ չի՞ ստորագրում. Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ նայեցի քաղաքապետի եթերը հանրայինով։ Տպավորությունս այն է, որ քաղաքապետի անձնական ամբիցիան այնպես է խեղդել ներդրողների հեռախոսազանգ ստանալիս՝ հանդիպումը դադարեցրել է և չի շարունակել՝ թքած ունենալով 400 մլն ներդրումների վրա։ Հասկանում ե՞ք՝ 400 մլն դոլար։ Շատ լավ հիշում եմ, գրեթե բոլոր կառուցապատողների և […]

Նույնն է, որ ջրհեղեղ լիներ, որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր՝ մերժեինք. վարչապետը՝ քաղաքապետարանին նվիրած կամազների մասին

Երբ քաղաքում բնական աղետ է և ինչ-որ մեկը բնական աղետը հաղթահարելու գործում առաջարկում է օգնություն, անտրամաբանական կլինի մերժել, ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով քաղաքապետարանին «Ալեքս ընդ հոլդինգ»-ի կողմից 3 բազմաֆունկցիոնալ կամազ նվիրելու փաստին: «Նույնն է, որ ջրհեղեղ լիներ, որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր՝ մերժեինք», – ասաց նա: Դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ դա կոռուպցիոն […]

Որևէ իշխանության օրոք այլախոհությունը նման գնդակահարված վիճակում չի եղել. Գևորգ Պետրոսյան

Իշխանությունը ոչ միայն տնտեսական հեղափոխություն չի անում, այլև թույլ չի տալիս, որ ուրիշները մասնակից լինեն դրան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Դե հիմա կարող է մի հատ էլ զանգ է եկել Աբու Դաբիի թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հեռախոսին… Թագավորական ընտանիքը եկել, Հայաստանի նման աղքատ երկրում ուզում է 2 միլիարդի ներդրում անել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի