09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նույնն է, որ ջրհեղեղ լիներ, որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր՝ մերժեինք. վարչապետը՝ քաղաքապետարանին նվիրած կամազների մասին

Երբ քաղաքում բնական աղետ է և ինչ-որ մեկը բնական աղետը հաղթահարելու գործում առաջարկում է օգնություն, անտրամաբանական կլինի մերժել, ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով քաղաքապետարանին «Ալեքս ընդ հոլդինգ»-ի կողմից 3 բազմաֆունկցիոնալ կամազ նվիրելու փաստին:

«Նույնն է, որ ջրհեղեղ լիներ, որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր՝ մերժեինք», – ասաց նա:

Դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ դա կոռուպցիոն երևույթ կարող է լինել՝ Փաշինյանն ասաց՝ թե՛ նվիրատվությունից առաջ, թե՛ նվիրատվությունից հետո Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող սեփականություններում գործողություններ են իրականացվել.

«Մի սեփականաշնորհված մանկապարտեզ Երևանի քաղաքապետարանը հետ է վերցրել և վերադարձրել համայնքին: Նրա ընտանիքի մի շինարարության կապակցությամբ քաղաքապետերանը խոշոր տուգանք է գրել: Օպերայի շրջակայքում նույն մարդն ուներ սրճարան, որը ապամոնտաժված սրճարանների թվում է: Մտահոգություն կարող է լինել հետևալի վերաբերյալ, որ այս հարաբերոություներն ավելի լայն համատեքստում հասկանալու կարիք ունենք»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ