17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես չեմ հասկանում, քաղաքապետն ընդհանրապես թուղթ չի՞ ստորագրում. Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ նայեցի քաղաքապետի եթերը հանրայինով։ Տպավորությունս այն է, որ քաղաքապետի անձնական ամբիցիան այնպես է խեղդել ներդրողների հեռախոսազանգ ստանալիս՝ հանդիպումը դադարեցրել է և չի շարունակել՝ թքած ունենալով 400 մլն ներդրումների վրա։ Հասկանում ե՞ք՝ 400 մլն դոլար։

Շատ լավ հիշում եմ, գրեթե բոլոր կառուցապատողների և ներդրողների հետ երկար աշխատել եմ այսօր արդեն կառուցված Դավթաշենի նախագծերի վրա։

Բայց զավեշտի է նման արդեն, երբ Հայկ Մարությանը փաստաթուղթ է ցույց տալիս եթերից։ Բոլոր փաստաթղթերը, որոնք առայսօր ցույց է տվել, «ստորագրված» են Տարոն Մարգարյանի, Կամո Արեյանի, վերջերս էլ իր տեղակալներ Հրաչ Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Արթուր Մեսչյանի կողմից։ Ես չեմ հասկանում քաղաքապետն ընդհանրապես թուղթ չի՞ ստորագրում։ Բա ի՞նչ է անում այդ պաշտոնում։

Հ.Գ. Քաղաքապետի տեղակալներն ու մնացած ենթակաները հասկանում են չէ՞՝ ոնց է «փուռը» տալու իրենց», – գրել է Ռուսլան Բաղդասարյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ