23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 4, 2019

Նիկոլ Փաշինյանին խորքային ու ամբողջական չեն ներկայացրել ռիսկերը. իշխանության ներսում լուրջ «բազարներ» են ընթացել. Փաստ

Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները: Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից։ Թերթի տեղեկություններով, […]

Սուրբ Մինաս մատուռից բրոնզաձույլ խաչ են գողացել

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրիում տեղի ունեցած գողության փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17։50-ին ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան փողոցի բակիչ՝ 62-ամյա Սամվել Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։00-ից 15։45-ն ընկած ժամանակահատվածում օգտվելով իրենց տնակին հարակից «Սուրբ Մինաս» մատուռի՝ մուտքի դուռը բաց […]

Ռուսաստանում հայերը թույլ չեն տվել ադրբեջանցիներին սադրիչ ռեպորտաժ պատրաստել Նժդեհի մասին /տեսանյութ/

Ռուսաստանի Արմավիր քաղաքում հայերը թույլ չեն տվել ադրբեջանցիներին ռեպորտաժ պատրաստել հայկական եկեղեցու մոտ Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին: Ադրբեջանցիները ցանկացել է իր ռեպորտաժը պատրաստել հենց հայկական եկեղեցու տարածքում, սակայն նրան թույլ չեն տվել դա անել:

Վարչապետի թիկնապահների կազմն օրըստօրե ավելանում է. Ժողովուրդ

Նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, հայտնի է, որ սկանդալային միջադեպ եղավ. եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաևն ու հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովող ՀՀ ազգային անվտանգության ծառայության […]

Առաջ կարելի Էր փողոց փակել, հիմա` ո՞չ. Հրապարակ

Երեկ ԿԳՄՍ նախարարություն գնացած երիտասարդները, որոնք նախապես ընդամենը նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում էին պահանջել, բախվելով պատին՝ սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը։ Սակայն մայրաքաղաքի կենտրոնը բերվել էր արտակարգ վիճակի, եւ ամեն քայլափոխի ոստիկաններ էին կանգնեցվել։ Նրանք նախ երիտասարդներին հանեցին նախարարության մուտքի մոտից, ապա, երբ ցուցարարները փակեցին փողոցը, սկսեցին նրանց բերման ենթարկել ոստիկանություն եւ ուժ գործադրել։ Երբ […]

Հայաստանում տոնական հանգիստը 1 մլն արժե, Վրաստանում՝ 100 դոլար. Ժողովուրդ

Օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ` Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով: Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում Ամանորյա փաթեթը` չորս հոգու համար, դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի […]

19,5 միլիոն դրամի պետական գնումներ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից. ի՞նչ գործունեություն է ծավալում «հեղափոխական» անվանումով ընկերությունը. Antifake.am

Հայաստանի պետական կառույցները 2019թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում 19,5 միլիոն դրամի պետական գնումներ են արել «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից՝ 7 պայմանագրերի շրջանակներում։  Հեղափոխական անվանումով ընկերության ծառայություններից օգտվել են ՀՀ պաշտպանության նախարարությունը 2 անգամ (Կապի սարքեր և սարքավորումներ՝ 316,800 դր., համակարգչային և պատճենահանման սարքավորումների պահեստամասեր՝ 4,663,200 դր.), ՀՀ Ազգային ժողովը (տպիչների և համակարգիչների ձեռքբերում՝ 5,204,400 դր.), «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն (Էլեկտրական սարքերի ձեռքբերում /Կոմուտատոր 8×1 […]

Շատ կարճ չէ՞ր ժամանակը՝ նախկին համախոհներին ուրանալու համար. Հրապարակ

Երկու հրաժարականի պահանջ կա այսօր օդում կախված՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ կրթության, գիտության, մշակույթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Երկուսն էլ այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ ձեռքերը, եւ նա, ինչպես նաեւ ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։ «Պաշտպանել» ասվածը մեղմ է՝ ամեն ինչի պատրաստ են՝ նրանց «չհանձնելու» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի