20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2019

«Ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու». Արտակ Զաքարյանը՝ իշխանությանը

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ ԱԱԾ-ն փնտրում է սատանային, տեղին կլիներ մեր իշխանություններին ու նրա արբանյակներին հիշեցնել Աստվածաշնչյան կանոններից մեկը. «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» »:

«Էթիկան մեզ վրա չի տարածվում». Աննա Հակոբյանն ու ամուսինը՝ իրենք իրենց զոհը

2019-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան»  նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 234 հոդված, որոնցից 41-ը եղել է բացասական, 31-ը՝ դրական, 162-ը՝ չեզոք։ Տիկին Աննա Հակոբյանի մասին դիտարկված հոդվածների մեջ բացասականներն ավելի շատ են։ Ըստ հրապարակման, նախկինում […]

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։ Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որևէ պայման ու հիմք գոյություն չունի, երբ նա մեկ տարի […]

Մանվել Գրիգորյանի գործով տեղի են ունենում տոտալ անօրինականություններ . փաստաբան /տեսանյութ/

Այսօր՝ նոյեմբերի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործի հետ կապված նոր մանրամասներ ներկայացրել: https://www.youtube.com/watch?v=JgYB6cuFm5Y

«Պարտադրել արտահերթ ընտրություններ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ անել…Պարտադրել արտահերթ ընտրություններ  Նեոբոլշևիկների պոպուլիստական իշխանության ընդդիմախոսների շրջանակը ընդլայնվում է:   Փաշինյանին քննադատում են նույնիսկ նրանք, ովքեր «թավշյա հեղափոխության» օրերին նրան ծափահարում էին, իսկ պայքարելու և ակտիվ խոսելու կոչեր են անում նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ չէին խրախուսում իմ և կուսակցական պայքարող ընկերներիս քաղաքական […]

Մնացել է 3 աղմկոտ ձերբակալություն. ո՞ւմ կընտրեն. Հրապարակ

Ակնհայտ է, որ իշխանության գործերը լավ չեն։ Նրա գլխավերեւում դամոկլյան թրի պես կախված են հարցեր, որոնք նա չի ցանկանում եւ չի կարողանում լուծել, բայց որոնց հրատապությունը չի նվազում։ Պարզ է, որ ի վերջո մի օր Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ պատասխանի այդ հարցերին։ Օրինակ՝ հիմա Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, եւ ինչո՞ւ չի աշխատում։ Փորձաքննության […]

ՀՅԴ Բյուրոն կոչ է անում իշխանութիւններին վերացնել Հայաստանում ստեղծված համատարած վախի եւ հալածանքի մթնլորոտը

Յ.Դ. Բիւրօն վերլուծելով Հ.Հ. քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձութիւնները՝ այսու իր խոր մտահոգութիւնն է յայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերեալ։ Հ.Հ. իշխանութիւնների որդեգրած անհանդուրժողական մօտեցումը, այլակարծութիւնը մերժելու և իշխանութիւնների նկատմամբ քննադատութիւններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրէ խորանում է։ Կոչ ենք ուղղում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի