24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 30, 2019

Նիկոլ Փաշինյանը հակահայկական շատ կարեւոր հայտարարություններ արեց ՄԱԿ-ում: Ադրբեջանական մամուլի հղումները /տեսանյութ/

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես և Նյու Յորք, ելույթը ՄԱԿ-ում: 

Եւ ոչ մի խոսք գրանցվող անկումների մասին. 168.am

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել իր ասուլիսներում փաստերի լեզվով խոսել, հավանաբար դժվար չէ կռահել։ Բայց, որ վարչապետն այլևս չի ձգում նույնիսկ մի 100 նորմալ փաստ բերել, ակնհայտ է։ Վարչապետն այնտեղ է հասել, որ հիմա արդեն նույնիսկ արտահանման 3 տոկոսանոց աճն է ձեռքբերում համարում։ Դեռ չհաշված գյուղատնտեսությունը, որտեղ անկումը ոչ մի կերպ չի հաջողվում կասեցնել։ […]

Կառավարությունը փակ նիստ է հրավիրում

Կառավարությունը սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։ Կառավարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նիստն անցկացվելու է փակ ռեժիմով։ Արտահերթ նիստի օրակարգում 10 հարց է՝ – «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին; – Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին; Սեւանա լճի […]

Մանրամասներ Գագիկ Խաչատրյանի դատական գործից. որոշումը կայացված է

ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի բողոքը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Դատական համակարգին մոտ կանգնած անձը կասեր, որ Վերաքննիչ դատարանը նախկինում էլ, հիմա էլ որոշումներ էր կայացնում անկախ։ Այս պահին Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը չկարողացավ հաղթահարել ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ»,- […]

Բարի գալուստ Լավրենտի Բերիայի Հայաստան. փաստաբան

Քիչ առաջ ծանոթացել եմ ՀՀ ԱՆ վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքին։ Այս մասին գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ինչ ասեմ, բարի գալուստ Լավրենտի Բերիայի Հայաստան… Նոր Հայաստանի մասին առայժմ մոռանանք»,-նշել է նա։ Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության […]

Նոր քաղբանտարկյալ. դատական որոշ վճիռներ այլ անուն են սկսում ստանալ՝ վնգստոց

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին Նոր Հայաստանը ունեցավ իր երկրորդ քաղբանտարկյալը։ Առաջինը բանտում է և մեղադրվում է այն բանն անելու մեջ, ինչը արել է երկրի վարչապետը, երկրորդը բանտում է և մեղադրվում է այն բանն ասելու մեջ, ինչը ասել է երկրի վարչապետը։Նոր Հայաստանի երկու քաղբանտարկյալները՝ Ռոբերտ Քոչարյան և […]

«Հույժ գաղտնի»: Շուրջ 2 մլն դոլար պետական բյուջեից Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար

Օրերս AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար:  Աղբյուրի փոխանցմամբ՝ առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» որակմամբ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի