31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը փակ նիստ է հրավիրում

Կառավարությունը սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նիստն անցկացվելու է փակ ռեժիմով։

Արտահերթ նիստի օրակարգում 10 հարց է՝

– «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին;

– Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին;

Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին;

– Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը հաստատելու մասին;

– 2020 թվականին իրականացվելիք գիտական եւ գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին;

– Զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագիրը եւ միջոցառումների ցանկը հաստատելու մասին;

– Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը եւ միջոցառումների ցանկը հաստատելու մասին;

– 2020 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին;

– Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում ընդգրկելու նպատակով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին;

– Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին եւ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ