27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2, 2019

«Իշխանությունը նպատակ ունի անարդար ճանապարհով բռնագրավել ընկերության սեփականությունը». «Սանիթեկի» ասուլիսը տեսակապով է /տեսանյութ/

«Սանիթեք» ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու ընկերության մտահոգությունները և նշելու այն պատճառները, թե ինչ խնդիրների պատճառով է ստեղծվել աղբահանության հետ կապված իրադրությունը: Ասուլիսը տեսակապով է: Ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայ լրագրողների հարցերին կպատասխանի տեսակապով: Ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես ասված է. «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում […]

Ինչպես եւ սպասվում էր, գերեզմաններ պղծողին արագորեն բաց թողեցին: Ո՞վ է իրական հանցագործը

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ նախօրեին գերեզմանները պղծելու մեղադրանքով ձերբակալված 51-ամյա ոմն Գրետա Մնակացականյանին ստորագրությամբ ազատ են արձակել, բավարարվելով միայն բացատրություն վերցնելով, տեղեկացնում է «Իրավունքը» եւ կասկած հայտնում, թե ձերբակալվածը իրական հանցագործն է. «Ինչպես արդեն առիթ ենք ունեցել կարծիք հայտնել, միանգամայն կասկածելի է ինչպես Գրետայի կողմից տվյալ սրբապղծությունը իրականացնելու փաստը, այնպես էլ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության […]

Արտակարգ դեպք. նռնակով տղամարդը ներխուժել է ոստիկանություն

Օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Գորիս քաղաքում ապրող մի տղամարդ նռնակով զինված մտել է ոստիկանության Գորիսի բաժին ու սպառնացել, որ բոլորին կպայթեցնի։ Ոստիկաններին հաջողվել է ձեռքից խլել մարտական նռնակն ու վնասազերծել նրան։ Իրավապահները պարզում են, թե ինչ պատճառներով է տղամարդը նման ծայրահեղ քայլի դիմել։  

Թեղուտի պոչամբարն անտեր է. Ժողովուրդ

Մեկ ամիս է` Թեղուտի հանքավայրը կրկին շահագործվում է: Սակայն պարզվում է` Թեղուտի հանքավայրի պոչամբարի վիճակի գնահատում մինչ օրս արված չէ, եւ պարզ չէ` շահագործման հետեւանքով պոչամբարի պատվարը կփուլզվի, թե ոչ: Եվ ավելին, պարզվում է` գերատեսչություններն իրենց տեղում չեն եւ իրար վրա են գցում տեխնիկական անվտանգությունը գնահատելու պարտականությունը: Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից օրաթերթին փոխանցեցին, թե […]

Նորահայտ մի երի­տասարդ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով. Իրավունք

«Տպավորությունն այն է, որ հեղափոխությունից հետո ջրի երես եկան մեր հասա­րակության ապազգային բազմաթիվ տարրեր, որոնց մեջ շատ են մանավանդ երիտա­սարդները», – այս մասին «Իրավունքի» հետ զրուցում ահազանգում է Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և մանրամասնում. «Նորահայտ մի երի­տասարդ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով […]

Բողոքի նոր ալիք կբարձրանա: Ավտոներկրողները խնդրի առաջ են կանգնած. Ժողովուրդ

Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաս­տան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու։ Ըստ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն՝ չեն կարողանա մաս­նակցել ամերիկյան աճուրդներին։ Բանն այն է՝ ամերիկյան աճուրդների առաջարկ­ներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեքենան անհամեմատ ավելի մատ­չելի գներով։ Ինչպես հայտնի […]

Փաշինյանը վերախմբագրում է ինքն իրեն. Փաստ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում», փոխարենը եթե ոչ ամենօրյա, համենայն դեպս, չափազանց հաճախ ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալներ։ Այս անգամ Փաշինյանը գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով։ Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական […]

Փաշինյանի «էլիտար» հենարանը հենց դեգեներատիվ տարրն է. Իրավունք

Այն, որ Հայաստանում այժմ խրախուսվում է դեգեներատների եւ պիղծ հակում ունեցողների ծաղկումը, դարձավ ակնհայտից էլ ակնհայտ։ Եթե բանը հասել է Եռաբլուրում ապրիլյան պատե­րազմի հերոսների պղծմանը, դա արդեն վկայում է, որ չհայ գենապղծված տարրերն իրենց զգում են դրության տեր։ Ժեխը՝ որպես թրաշամանուկների միակ հենարան Դեգեներատիվ տարրը իրեն այդքան լավ է զգում, քան­զի անցյալ տարվա հակա­պետական հեղաշրջումից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված