10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Բողոքի նոր ալիք կբարձրանա: Ավտոներկրողները խնդրի առաջ են կանգնած. Ժողովուրդ

Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաս­տան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու։

Ըստ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն՝ չեն կարողանա մաս­նակցել ամերիկյան աճուրդներին։ Բանն այն է՝ ամերիկյան աճուրդների առաջարկ­ներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեքենան անհամեմատ ավելի մատ­չելի գներով։ Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է՝ ավտոմեքենա ներկ­րողների համար ճապոնական աճուրդ­ներն են փակված։ «

Օրաթեր­թը գրել էր, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են։ Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ։ Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1–ից նոր մեքենաների մաքսա­տուրքի նախատեսվող թանկացումև է։ Եւ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ Նոր տարի:

Այս եւ այլ հրապարաումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ