20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 7, 2019

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում ասված է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի […]

Ինչն է միավորում առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս Բարձագույն դատական խորհուրդը հրապարակել է իր տարեկան հաղորդումը, որը մոտ 253 էջանոց ծավալուն փաստաթուղթ է։ Փաստաթղթի վերաբերյալ շատ դիտարկումներ կարելի է անել, բայց դրանցից մի քանիսին անդրադառնամ՝ իհարկե չմոռանալով դրանք քննարկել ԲԴԽ նախագահի այլ հայտարարությունների եւ փաստաթղթերի հետ համակարգային կապի մեջ։ Հիմա ավելի մանրամասն՝ • Էջերով կատարվում […]

Այնտեղ հարց կա օրինակ, ո՞ր տարիքից կարելի է սեռական հարաբերություններ ունենալ. Հայկ Այվազյան

Գրքույկի իմաստը մի կայքի գովազդն էր, որի մեջ ուղղակիորեն քարոզվում է միասեռականություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասել է Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը՝ անդրադառնալով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքծ շնորհանդեսը տապալելու միջադեպին: Նրա պնդմամբ գրքում նաեւ քարոզ է արվում վաղ տարիքում սեռական հարաբերություններ […]

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի. Պաշտպանական խումբ

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր՝ մայիսի 7-ին, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ եւ հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ […]

Պետական միջոցների հաշվին թալան է իրականացվում. քաղաքացին ահազանգում է/տեսանյութ/

Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի Զովունի բնակավայրի հատվածում «Նաիրի» ՃՇՇ-ի կողմից իրականացվում են փոսալցման աշխատանքներ: Ինչպես պարզ է դառնում տեսանյութից, որը 168.am-ին է տրամադրել մեր համաքաղաքացի Արկադի Գալստյանը, ճանապարհը կարկատվել է ցեխի, ջրափոսերի մեջ. «Ջրի մեջ ասֆալտ են փռում հեղափոխությունից հետո: Պետական միջոցների հաշվին թալան է իրականացվում»,- նշում է տեսանյութի հեղինակը:

Երկրի խնդիրները լուծվել պրծել ա, սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի մանդատը /տեսանյութ/

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու հիմքեր չի տեսնում։ «Ինչո՞ւ եք ամեն ինչ վերագրում իշխանությանը։ Չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ անդրադառնալով իր մանդատի հիմքերը քննելու մասին խոսակցություններին։ Դիտարկմանն ո՞ւմ է անհրաժեշտ նման քաղաքական օրակարգ ստեղծելը, Ծառուկյանն ասաց. «Չկայացած մարդիկ, չերևացող մարդիկ իրենց երևալու համար […]

Տարո՛ն ջան, սիրուն ա, սիրուն չի, բայց մի բան արա հետ արի

Գիտե՞ք ինչն է ցավալին, որ մարդիկ էսօր արդեն երանի են տալիս Տարոն Մարգարյանին՝ հիշելով, որ նա լավ էր, վատ էր, բայց գոնե մարդկային հատկանիշներ ուներ, մոտեցում ու վերաբերմունք ուներ, իր «կյանքը դժոխքի վերածած» Զարուհի Փոստանջյանից սկսած՝ բոլորի հանդեպ հարգանք ուներ, եթե խնդիր էր առաջանում, Հայկոյի նման չէր արհամարհում ու թքած չէր ունենում, գնում փորձում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի