Այնտեղ հարց կա օրինակ, ո՞ր տարիքից կարելի է սեռական հարաբերություններ ունենալ. Հայկ Այվազյան
Գրքույկի իմաստը մի կայքի գովազդն էր, որի մեջ ուղղակիորեն քարոզվում է միասեռականություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասել է Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը՝ անդրադառնալով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքծ շնորհանդեսը տապալելու միջադեպին:
Նրա պնդմամբ գրքում նաեւ քարոզ է արվում վաղ տարիքում սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ։
«Այնտեղ հարց կա օրինակ, ո՞ր տարիքից կարելի է սեռական հարաբերություններ ունենալ եւ պատասխանը՝ նման տարիք գոյություն չունի, թվարկվում է նաեւ սեռական հարաբերությունների տեսակները»,-ասաց Այվազյանը:
Նրա խոսքով այս ամենն ուղիղ կապ ունի «Սորոսի» հիմնադրամի հետ, որը տարբեր ձեւերով Հայաստանում քարոզում է միասեռականության քարոզ։
«Այն անձինք, որոնք այսօր ֆինանսավորվելով այդ կազմակերպության կողմից եւ այսօր գտնվելով պետական բարձր պաշտոններում, ոիղղակիորոեն սպասարկում են Միացյալ նահանգների եւ Եվրամիության պետական շահերը եւ ոչ ՀՀ շահերը։ Ես «Սորոսի հիմնադարմը հայտարարում եմ, որպես այլասերումների, պղծությունների եւ պետական հեղաշրջումների հովանավոր»,–ասաց Այվազյանը։
Եզրափակելով խոսքը, Այվազյանն ասաց, որ «Սորոսի» հիմնադրամը չարիք է եւ օր առաջ պետք է նրա գործունեությունը Հայաստանում կասեցվի։
Հիշեցնենք, որ մայիսի 4–ին որ, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում սեռական:
«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն: