18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 29, 2019

Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է. արդարադատության նախարար

Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:  Միհրան Պողոսյանը ձերբակալվել է և մինչև Հայաստանի Հանրապետությանը հանձնվելը իրացրել է այդ իրավունքը՝ քաղաքական ապաստան հայցելու: Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ կբավարարի, թե կմերժի քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմումը:  «Գուցե սա գնահատվում է  որպես պաշտպանական տակտիկա՝ […]

Արցախում ռազմական նոր օբյեկտների կառուցումը կտրուկ ավելացել է. ռազմական փորձագետ /լուսանկարներ/

Նոր զորանոցներ կամ առհասարակ նոր ռազմական օբյեկտների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է, ֆեյսբուքյան հանրգրում տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։   «Երևի թե չկա այնպիսի ռազմական նշանակության տեղամաս, որտեղ ամեն տարի հենց միայն այս ուղղությամբ փոփոխություններ չլինեն։ Զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը նաև ուղիղ կապ ունի տվյալ ստորաբաժանման մարտունակության հետ»,- գրել է […]

Մարտի 1-ի գործը ուղարկվեց դատարան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն ուղարկվեց դատարան: «Հաշվի առնելով հանրային հետաքրությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական […]

Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից  կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ  կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր  մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին,  երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված […]

Ընտրական օրենքը հրատապ պետք է փոփոխվի. Ժառանգություն

Մեր պետության ընտրական գործընթացների ժամանակագրությունը հարուստ է բացասական նախադեպերով ոչ միայն համապետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համապատկերում: Հայոց պետության ժողովրդավարացման ներկայիս կարեւորագույն շրջադարձում «Ժառանգություն» կուսակցությունը անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը, որը մեկնարկեց դեռ անցյալ տարեվերջին Նոր Հայաստանի կայացման կարգախոսին հավատարիմ քաղաքական եւ հասարակական ուժերի կողմից, բայց հեղափոխական իշխող ուժի կողմից ցուցաբերված ոչ […]

Պահանջում են քրեական հետապնդում սկսել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ /տեսանյութ/

Հետևյալ տեսանյութերը հիմք ընդունելով, ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով․ 1․ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: 2․ […]

«Թավշյա» վիճակագրության հանելուկը

Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այդ ցուցանիշներում զարմանալի թվեր կան ու տարօրինակ համադրություններ։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 10,1տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 17,3 տոկսով, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,3տոկոսով։ Եվ այս պայմաններում սպառողական գների ինդեքսը կամ պարզ լեզվով ասած՝ գնաճը կազմել է 1,5 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գների […]

Հայաստանը ներկայացնող 18-ամյա Անգելինան՝ «Միսս ԽՍՀՄ»

Նախկին խորհրդային երկրների գեղեցկուհիները Լոնդոնում մասնակցել են MISS USSR UK 2019 գեղեցկության մրցույթին։ Մրցույթի Instagram-ի էջում հաղորդվում է, որ հաղթել է Հայաստանը ներկայացնող 18-ամյա Անգելինա Չաբանյանը, ով արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Առաջին վիցե-Միսս ԽՍՀՄ ճանաչվել է ռուս գեղեցկուհի Քսենիա Օչերեդկոն, իսկ երկրորդ վիցե-Միսս ԽՍՀՄ դարձել է Ղազախստանը ներկայացնող Լաուրա Մուխտարը:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի